Ընդդիմությունը պետք է շատ հստակ իմանա՝ նույն մեթոդներով, նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է։ Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Թե ինչ է նշանակում ընտրություններ փաշինյանական ձևով, բոլորը գիտեն, նույնիսկ Եվրոպայում՝ կալանավորումներ, բռնաճնշումներ, ձայների գողություն (ԲՀԿ-ն վկա), թշնամության, ատելության սերմանում ու խորը հիասթափության ալիք:
Ես չգիտեմ, թե արտահերթ ընտրություններից ակնկալիք ունեցողները մտքում ինչ սցենարներ ունեն (հուսով եմ` ունեն կամ կունենան), բայց մի բանում վստահ եմ՝ գործող իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում, որում իրենցից դուրս ուժերի, գործիչների դերը կա՛մ պատասխանատվության կիսումն է, կա՛մ բռնաճնշումների նոր ալիքի տակ հայտնվելը:
Թե այդ արկածախնդրությունն ի՞նչ դրսևորմամբ կլինի, աստիճանաբար կուրվագծվի, բայց մի բան ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է, իսկ իրադրությանը համարժեք չգործելու պարագայում ցավոտ հարվածներ է ստանալու և՛ հավաքական ընդդիմությունը, և՛ պետությունը»,- գրել է Աբրահամյանը։


















































Կառավարությունը մտադիր է խստացնել ճանապարհային երթևեկության կանոնները
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին. Աբրահամյան
Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան Աբրահամյան
Գերիների թեման օրակարգային չդարձնելու պատճառով ոչ միայն այս մարդկանց իրավունքներն են խախտվում, այլև Բաքուն թեման շահարկում է, այդ թվում՝ ընդդեմ ՀՀ-ի․ Աբրահամյան
Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան