Առաջիկա զարգացումներն ընդդիմությունից պահանջում են մշակել միասնական ճակատով, ոչ թե մեկ ցուցակով, հանդես գալու մարտավարություն․ Խոսրով Հարությունյան
Առաջիկա զարգացումները, իշխանության անասելի քաղաքական ռեպրեuիաների պայմաններում, պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Այն, որ իշխանական և ընդդիմադիր ուժերի փաստացի հարաբերակցությունը Ազգային ժողովում նպաստավոր չէր սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշում կայացնելու համար, ակնայտ էր ի սկզբանե։
Բայց ի սկզբանե ակնհայտ էր նաև, որ նորացված Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Ալիևի կոշտ պարտադրանքի կատարումը իշխանությանը ստիպելու էր գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների (զարգացումների այդ սցենարը կանխատեսում էին շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, այդ թվում սույն տողերի հեղինակը):
Ավելին բարձրաձայնվում էր այն միտքը, որ ԱԺ արտահերթ ընտրությունները ընդդիմության համար սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու լավագույն հնարավորությունը կարող է լինել, հատկապես հունիսյան խայտառակ ընտրություններից հետո։
Սակայն դրա հետ մեկտեղ, մասնավորապես ես, այն կարծիքին էի, որ քաղաքական այդ պատեհությունը ընդդիմադիր ուժերի կողմից կարող էր առավել արդյունավետ օգտագործվել, եթե նրանք բոյկոտեին ԱԺ աշխատանքները և խուսափեին մանդատները վերցնելուց (ես նույնիսկ հրապարակել եմ այն պահանջները, որոնք հավաքական ընդդիմությունը պետք է առաջ քաշեր և որոնք կարող էին դառնալ ԱԺ-ի աշխատանքներին ընդդիմադիր ուժերի մասնակցության համար իշխանության քաղաքական գինը): Ցավոք ընդդիմադիր ուժերը ունակ չեղան գնահատելու հետընտրական շրջանում սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը։
Արդյունքում մենք ականատեսն էինք այն «բեմականացմանը», ինչը բնորոշ էր 2021-2026 թթ Ազգային Ժողովին։
Ինչևէ, առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից, իշխանության անասելի քաղաքական ռեպրեսիաների պայմաններում, մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը։ Ցանկացած պատրվակով այդ խնդրի լուծման կամ դրա կարևորության մերժումը հանրության կողմից պետք է գնահատվի պախարակելի»,- գրել է Հարությունյանը։


















































Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա