ՌԴ-ն նոյեմբերի 4-ից հետո պատրաստ է վերսկսել ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները. Ուշակով
Ռուսաստանը նոյեմբերի 4-ից հետո պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները ուկրաինական կարգավորման։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվում էին սեպտեմբերի 18-ից 20-ը: Սակայն ուկրաինական կողմը խափանել է այդ պայմանավորվածությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ որպես եռակողմ խորհրդակցությունների հնարավոր հարթակ դիտարկվում է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին:
«Հիմա հերթական վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է՝ մեր մեծ տոնը: Դրանից հետո մենք պատրաստ կլինենք վերսկսել բանակցությունները»,նշել է Ուշակովը «Вести»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ընդմիջումից հետո ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների առաջին փուլը կրելու է «նախնական ծանոթացման բնույթ», և այդ հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է լինեն:
Ինչ վերաբերում է Մայամիում սպասվող G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությանը, ապա դա կախված կլինի Շենչժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի (նոյեմբերի 18-19) արդյունքներից: Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր` ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները եռակողմ ձևաչափով վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Այդ բանակցությունների նպատակը նա անվանել էր վերջնական խաղաղ համաձայնագրերի հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը: Պուտինը նաև ընդգծել էր, որ այս հարցը քննարկելիս անհրաժեշտ կլինի խոսել նաև ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին:


















































Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին. Ուշակով
Պուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով
Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները Մայամիում ավարտվել են ժամկետից շուտ
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համա...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է