Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար հող են պատրաստում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
«Ըստ որոշ լուրերի, իշխանությունը հող է նախապատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը գրառում արեց, թե «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, դա տեսնում ենք ՏԻՄ ընտրություններով»։ Ասաց, թե Հայաստանից պետք է արմատախիլ անել «լրտեսական ընդդիմությանը», որը կառավարվում է դրսից։ «Հայաստանում պետք է ձեւավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձեւավորի»,- ասաց նա։
Երեկ Փաշինյանի նորաթուխ թիմակից, պատգամավորի մանդատ ստացած Էդգար Առաքելյանը, որ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ից է տեղափոխվել ՔՊ, խորհրդարանում իր բեմելը նշանավորեց ընդդիմության դեմ կեղտոտ ելույթով՝ փաստորեն, մանդատի համար «երախտագիտություն հայտնելով» Փաշինյանին։ Ասաց՝ ունենք դրսից կառավարվող եւ Հայաստանի շահերը չսպասարկող ընդդիմություն, եւ Փաշինյանին կոչ արեց զբաղվել ընդդիմությամբ, ինչպես Եկեղեցով, դիցուք` մի քննիչ հանձնաժողով էլ ընդդիմության համար ձեւավորել։ Չնայած Փաշինյանն ասել է, որ դա կառավարության գործը չէ, հանրային շրջանակները դա պետք է քննարկեն, արձագանքը պետք է հանրությունից լինի, սակայն ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ երբ հարցը եփվի եւ լայն արձագանք ստանա, իշխանությունն օրենսդրական նախաձեռնությամբ կկասեցնի որոշ ուժերի գործունեությունը»:

















































Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը․ Դանիել Իոաննիսյան
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը. Վարդևանյան
Մենք շատ ենք ցանկանում վերականգնել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ.Կոս
«Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր».Վարդանյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված