Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան»
Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ: Այս մասին նշված է «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարության մեջ՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքին:
«Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան տալ առանցքային հարցին՝ ինչո՞ւ է TRIPP-ը գործարկվում մինչև Խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ հերթական միակողմանի զիջումը չի հանգեցնի Ադրբեջանի նոր պահանջների։ Փոխարենը՝ փորձեցին քաղաքական բանավեճը վերածել անձնական վիրավորանքների և բախման։
Սա պատահական միջադեպ չէ։ Երբ Հայաստանի ներսում իշխանությունը սադրանքներով է փորձում լռեցնել ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում գնում է միակողմանի զիջումների, հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է իրականում սպասարկում այս գործելաոճը։
Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներն ու պատասխանել բովանդակային հարցերին, միևնույն ժամանակ վերահաստատում, որ բոլոր սադրանքները ստանալու են համարժեք պատասխան։ «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ անձնական վիրավորանքներով և կազմակերպված սադրանքներով շեղեն հանրության ուշադրությունը Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը վերաբերող հիմնարար խնդիրներից»,- նշված է հայտարարության մեջ:

















































«Սևան» ազգային պարկի ափամերձ տարածքներում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան․ սա ոչ թե հիպոթեզ է, այլ փաստագրելի իրականություն․ Այսեր Ղազարյան
Գուցե դուդուկի մի ելևէջով մեկին հայ պահես․ Մոսկվայում կայացել է «Հաբրբան» հայկական ազգային նվագարանների մրցութ-փառատոնը (լուսանկարներ)
Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. «Sputnik Արմենիա»
Մեծ ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ. ոստիկանները կանխել են վրեժխնդրությունը
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված