Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության հռչակագրի տեքստը համրում է հակապետական։ Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի, նոր Սահմանադրության ընդունումը եղել է ՔԿ կուսակցության նախընտրական ծրագրում և, ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն ստանալով, իրենք պետք է իրականացնեն այդ ծրագիրը:
«Ընդդիմությունը Սահմանադրության պրոցեսը կապեց միջազգային և տարածաշրջանային օրակարգի հետ։ Կարծում եմ՝ կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել: Հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, երեկ հնարավորություն տվեցին, որ մենք պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա այնպիսի հանրային ճնշում գեներացվի, որ իրենք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն»,- հավելեց վարչապետը:
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը:

















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված