Այս նկարն անպատվության մասին է. Աննա Հակոբյանի ստորագրությամբ էժանագին կուսակցական փիառ արշավի պաստառը՝ Գարեգին Հովսեփյանի կիսանդրու հայացքի ներքո. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնության անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ բուհերում մեկնարկած ակցիային՝ լուսանկար հրապարակելով Երևանի պետական համալսարանից։
«ԵՊՀ-ն՝ թվերով (ըստ ԵՊՀ կայքէջի առ 14․10․2026)
- 150․000 շրջանավարտներ
- 14․333 ուսանողներ
- 2037 դասախոսներ
- 913 պրոֆեսոր/դոցենտ
- 312 կրթական ծրագրեր
- 270 գործընկեր
- հիմնադրվել է 1919թ․։
Այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը՝ ունենալու մարդ և պետականություն կերտող բարձրագույն ուսումնական հաստատություն։
Այս թվերն արտահայտում են պատվի այն զգացումը, որն ունի յուրաքանչյուր համալսարանական՝ իրեն մաս համարելով վերոնշյալ թվերով արտահայտված իրականության։
Իսկ ահա այս նկարն անպատվության մասին է։ Անպատվություն պատվի ֆոնին։ Աննա Հակոբյանի ստորագրությամբ էժանագին կուսակցական փիառ արշավի պաստառը Համալսարանի հիմնադիր այրերից մեկի՝ փիլիսոփայության դոկտոր, Երևանի թեմական դպրոցների տեսուչ, Սուրբ Հռիփսիմեի վանահայր, Եղեռնից փրկված որբերի օգնության կազմակերպիչ, Սարդարապատի հերոս, Համալսարանի առաջին՝ պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Համալսարանի դասախոս, Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի համահիմնադիր, Հայաստանի առաջին գիտական հաստատության՝ Պատմամշակութային ինստիտուտի համահիմնադիր, Ռուսաստանի, Ղրիմի և Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի, Ամերիկայի հայոց հոգևոր թեմի առաջնորդ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի (կիսանդրու) հայացքի ներքո»,- գրել է Սողոմոնյանը։


















































Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը. «Հրապարակ»
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքներին. Աննա Գրիգորյան
Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք Հայաստանի բոլոր մարզերում (տեսանյութ)
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»