Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Տեղեկությունները, որ պետական սահմանը հատել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ, չեն համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Դուք կարող եք ամեն օր հաղթել ձեր սեփական երևակայության մեջ․ Ռեզաին՝ Թրամփին Եվրոպան հենց նոր համաձայնել է շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները․ Թրամփ Կրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Ռուսաստանը երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցում սպասում է Հայաստանի արձագանքին. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. Փաշինյան Հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Փաշինյան
Տեղեկությունները, որ պետական սահմանը հատել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ, չեն համապատասխանում իրականությանը․ ԱԱԾՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԴուք կարող եք ամեն օր հաղթել ձեր սեփական երևակայության մեջ․ Ռեզաին՝ ԹրամփինԵվրոպան հենց նոր համաձայնել է շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները․ ԹրամփԿրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՌուսաստանը երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցում սպասում է Հայաստանի արձագանքին. ՕվերչուկՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերըՇաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետովՍահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. ՓաշինյանՀույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԴատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցըՄենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. ՓաշինյանՄի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀՀ-ինԲռնnւթյան դերակատարները երբեք չպետք է փառաբանվեն. հայ խաղաղ բնակիչների կյանքն ունի առաջնային նշանակություն. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ումԱդրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (տեսանյութ)Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատներըԱդրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿՑրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքելՆիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները․ թյուրքագետԵթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց կսկսեն. ԹրամփՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա. ՀաջիևՄինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետԱրման Եղոյանը գլխավորելու է «Եկեղեցու ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովըՇաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ ԱվանեսյանԱզգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըՀնարավոր չէ ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա. ԱլիևԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին. Նարեկ ՄկրտչյանՀունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվովԱմենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը և թիկունքում «վոյաժներ» կազմակերպելը. ԱբրահամյանԱղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. ԱմստերդամԽՍՀՄ-ի փլուզումը ողբերգություն էր տասնյակ միլիոնավոր մարդկանց համար. ՊուտինՌԴ-ն չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ ՊեսկովՊայմանագրային զինծառայող է մшհացելՀայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրգործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը ՀՀ-ում էԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորվել է նաև տուժած կնոջ եղբայրը. Syunik NewsԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասինԺամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասինԱննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք Հայաստանի բոլոր մարզերում (տեսանյութ)Դատավճիռը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար, մենք բողոքարկելու ենք․ Էդգար ՂազարյանԷդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի (տեսանյութ)Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆԱդրբեջանցի զինվորը մտել է Շաքի գյուղի տներից մեկն ու վնասել տանտիրուհուն՝ 3 երեխաների ներկայությամբ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրըԱդրբեջանցի զինծառայողը ներխուժել է Սյունիքի Շաքի բնակավայր և հրազենային վնասվածք հասցրել ՀՀ քաղաքացուն․ ԱԱԾՍյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ News.am
Մամուլ

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավը նոր փուլ է մտնում, սակայն ուշագրավ հանգամանքով․ այն օրենսդրական փաթեթը, որը պետք է քննարկվեր Ազգային ժողովում, հոկտեմբերի 1-ին անսպասելիորեն երկու ամսով հետաձգվեց։

Խոսքը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող փաթեթի մասին է։

Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել էր, որ փոփոխությունները վերաբերում են վեց օրենքների և օրենսգրքերի։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ նպատակը ընտանեկան բռնության դեպքերի քննությունը առավել զոհակենտրոն դարձնելն է, պաշտպանության միջոցների շարունակականությունն ապահովելը և ավելի մեղմ համարվող դեպքերում քրեական հետապնդում չիրականացնելու հնարավորությունը վերանայելը։

Սակայն հենց ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանական քննարկումը տեղի չունեցավ։

Երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը առաջարկեց փաթեթի քննարկումը հետաձգել երկու ամսով՝ պատճառաբանելով, որ նախագիծը մեծածավալ է, իսկ հեղինակները նոր առաջարկություններ են ստացել և լրացուցիչ ժամանակի կարիք ունեն՝ դրանք քննարկելու ու փաստաթուղթը լրամշակելու համար։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն էլ հայտարարեց, որ փաթեթի քննարկումը հետաձգվում է երկու ամսով։

Այսինքն՝ այն պահին, երբ իշխանությունը բարձրաձայնում է ընտանեկան բռնության դեմ «զրո հանդուրժողականության» անհրաժեշտության մասին, օրենսդրական հիմնական փաթեթը դեռ վերջնական տեսքի չի բերվել, և խորհրդարանում դրա քննարկումը ևս երկու ամիս հետաձգվում է։

Նախագծի շուրջ իշխանության ներկայացրած հիմնավորումներից մեկն այն է, որ պետության մոտեցումը պետք է փոխվի՝ ընտանեկան բռնության դեպքերը դիտարկելով ոչ միայն որպես ընտանիքի ներսում տեղի ունեցող խնդիր, այլ որպես իրավական պաշտպանության պահանջ ունեցող դեպքեր։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեռ սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Աննա Հակոբյանի սկսած արշավի շրջանակում մշակված փաթեթը նպատակ ունի կանխել բռնությունը, արդյունավետ քննություն իրականացնել արդեն տեղի ունեցած դեպքերի ժամանակ և հասարակության մեջ ձևավորել զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ։

Փաթեթը, մասնավորապես, փոփոխություններ է նախատեսում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում, «Ոստիկանության մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և ընտանեկան բռնության վերաբերյալ գործող օրենսդրությունում։ Կառավարության պաշտոնական փաստաթղթում նշված է, որ փաթեթը ներառում է մի քանի առանձին օրենսդրական նախագծեր։

Նախաձեռնության շրջանակում իշխանությունը շեշտադրում է նաև «SAFE YOU» համակարգը, որը հնարավորություն է տալիս բռնության ենթարկված անձին ահազանգել իրավապահներին։ ՆԳՆ-ի տվյալներով՝ հավելվածը ոստիկանությունում գործարկվել է դեռևս 2025 թվականի հունիսից և միացված է ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգին։

Ուշագրավն այն է, որ օրենսդրական փաթեթի հեղինակները հենց վերջին օրերին ևս մեկ անգամ հրավիրել էին շահագրգիռ կողմերին քննարկման։ Սեպտեմբերի 28-ի աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ հեղինակները կոչ էին արել ներկայացնել առաջարկություններ։

Երկու օր անց արդեն որոշվեց փաթեթի խորհրդարանական քննարկումը երկու ամսով հետաձգել։

Սա նշանակում է, որ առաջիկա երկու ամիսներին փաստաթուղթը պետք է ենթարկվի լրացուցիչ քննարկումների և փոփոխությունների, որից հետո այն կրկին կմտնի հանձնաժողովի օրակարգ։

Եվ ամենաուշագրավը․ Աննա Հակոբյանը զուգահեռաբար ստորագրահավաք է սկսել։

Մինչ խորհրդարանում օրենսդրական փաթեթի քննարկումը կանգ է առել, Աննա Հակոբյանը հանրային աջակցություն հավաքելու գործընթաց է սկսել։

Նա հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ ընտանեկան բռնության դեմ «խիստ և արդյունավետ գործիքակազմ» նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնում և քաղաքացիներին հրավիրել է մասնակցել ստորագրահավաքին Հայաստանի տարբեր մարզերում։

Առաջին միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին Արմավիրում՝ ժամը 14։00-ից 18։00-ն։ Աննա Հակոբյանը հրապարակել է նաև ստորագրահավաքի ժամանակացույցը։

Այսպիսով, ստացվում է բավական ուշագրավ պատկեր․

խորհրդարանում՝ երկու ամիս դադար, իսկ հանրային դաշտում՝ ստորագրահավաք։

Մի կողմից՝ իշխանությունը պնդում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է դառնա պետական քաղաքականության կարևոր ուղղություն, մյուս կողմից՝ այդ քաղաքականության օրենսդրական հիմքը դեռ լրամշակման փուլում է։

Հատկանշական է նաև, որ հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն երեկ ևս հայտարարել է, որ պայքարը չի սահմանափակվում մեկ օրով և պետք է իրականացվի տարվա բոլոր 365 օրերին»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։