Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀՀ-ին
Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե դու որոշել ես գնալ Եվրոպական միություն, ուր ես շտապում։ Դու հստակ որոշիր, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր են տանելու քո բանջարեղենն ու մրգերը, ինչ ծավալով, արդյոք կկարողանաս փոխարինել այն ամենը, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե դու համոզված ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը, այն դեպքում երբ սեփականն էլ տեղ չունի դնելու, բայց քոնը կգնի՝ լավ, գնա։ Ինչի՞ ես վազում։ Ինչի՞ ես սայլը ձիուց առաջ դնում», - հայտարարել է նա:
Լուկաշենկոն նաև կոչ է արել Հայաստանին չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից և չշտապել ազատվել այն ամենից, ինչն այսօր օգուտ է տալիս իրեն։
«Հայաստանին պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչը իրեն այսօր օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից: Ես խնդրում եմ ձեզ, մի՛ շտապեք հեռանալ դրանից։ Ոչ մի տեղ, հավատացեք ինձ՝ հին նախագահիս, որ աշխատում եմ արդեն գրեթե 30 տարի, ոչ մի տեղ մեզ չեն սպասում»,- ասել է Լուկաշենկոն:


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...