Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան
Պատերшզմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, դա շատ լավ է, բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը: Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։
Շատ-շատերիս կյանքն այդ օրվանից փոխվեց։ Իմ կյանքը մինչև պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է, ու գիտեմ, որ շատերի մոտ է այդպես։
2020-ի սեպտեմբերի 27-ին ես անազատության մեջ էի։ Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր, սահմաններին, ռմբակոծվող մեր քաղաքներում ու գյուղերում։ Իսկ ես մեկուսարանում էի։ Պետության համար դժվարագույն այդ պահին ես զրկված էի օգտակար լինելու հնարավորությունից։ Զրկված էի իրական ինֆորմացիայից։ Հաջորդ օրերին հաջողվեց կապվել իմ ընտանիքի անդամներին, և ինչ որ հնարավոր էր անել մեր երկրի համար՝ արվեց։
Բայց կա մի այլ հարց, որն ինձ առ այսօր տանջում է։ Պատերազմի սկզբից մի երկու ամիս առաջ ես հրապարակայնորեն զգուշացրել էի, որ շատ բաներ երկրում ճիշտ չեն արվում։ Զգուշացրել էի, որ քիչ ժամանակ ունենք, որ պետք է վերանայենք շատ հարցեր, պետք է բոլորով միավորվել, առանց թշնամանք ու առանց կուսակցական պատկանելության անենք ամեն հնարավորը՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ ձայնը չլսվեց։ Ավելին ասեմ՝ գիտե՞ք քանի քաղաքական գործիչ է ինձ ասել՝ «լավ էլի Ծառուկյան՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում»։ Էլ դրանից ավելի ի՞նչ կարող էի անել ես, իսկապես չգիտեմ։
Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է։ Դա շատ լավ է։ Բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը, ու դա ինձ շատ մտահոգում է։ Սա տեսնում են նաև մեր հարևանները, իսկ ես վստահ չեմ, որ նրանք կրկին չեն ուզենա օգտվել այսօրվա անկայուն աշխարհում մեր այս վիճակից։ Սա է իմ անհանգստությունը։
Խաղաղություն մեր երկրին, Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։ Ազատությո՛ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին»,- նշել է նա։


















































Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...