Չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը. «Ուժեղ Հայաստան»
Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է, այս մասին ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունում։
«2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ Արցախի և Հայաստանի համար։ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունից մնաց միայն վերջը։
Այս օրը մեզ պարտադրում է պահանջել ամենակարևոր հարցերի պատասխանները․ ինչո՞ւ չկարողացանք կանխել աղետը, ինչո՞ւ չկարողացանք ժամանակին դասեր քաղել և կառուցել այնպիսի պետություն, որտեղ նման ողբերգություն երբեք չի կրկնվի։
Պատասխանները հստակ են․պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով, իսկ ազգային շահը՝ օրվա իշխանության քաղաքական հաշվարկով։
Այս իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։
Խոստանում էր խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, հազարավոր զոհեր, ծանրագույն կորուստներ և մեր տարածաշրջանային դիրքերի արմատական զիջումներ։
Հաղթանակած պետությունից մենք վերածվեցինք պարտվածի։
Այսօր նույն իշխանությունը կրկին փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես իր քաղաքականության «գլխավոր ձեռքբերում»։ Խաղաղությունը, սակայն, չի կարող լինել պատերազմից հետո ձեռք բերված լռություն կամ մշտական զիջումների շղթա։
Խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը։
Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խոստանում է խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների։
Խաղաղություն՝ հիմնված արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։
Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ իր միասնականությամբ, բանակով, ուժեղ բանակցային դիվանագիտությամբ, զարգացած գիտությամբ, մրցունակ տնտեսությամբ և միասնական կամքով։
Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը։
Խաղաղություն՝ առանց զիջումների։
Խաղաղություն՝ առանց նախապայմանների»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...