Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
«Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։
Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։
Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։
Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,- գրել է Ազարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 44-օրյա պատերազմի մասնակից, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը Հաղթանակ զբոսայգու պատից հեռացրել է Երևանի քաղաքապետարանը։


















































Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...