Մի զեկույց էլ Փաշինյանի մասին պիտի ներկայացվի․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաև ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված և Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց բամբասանքների այդ կույտը հրապարակելուց հետո, ինչպես հայտնի է, հաջորդ քայլն ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծումն է։
Սակայն իշխանականները տարակուսած են՝ ինչ են քննելու, երբ որևէ մեղադրանքի հիմքում որևէ փաստ, ապացույց ներկայացված չէ, իսկ մամուլի հրապարակումներ` նույնիսկ շատ ավելի վատ բովանդակությամբ, բոլորի մասին կան: Դիցուք` Նիկոլ Փաշինյանի մասին արդեն 6 տարի է՝ գրում են, որ դավաճանել է Հայաստանին, Արցախը հանձնել, թուրքերի շպիոնն է և այլն, ուրեմն նման մի զեկույց էլ իր մասին պիտի ներկայացվի: Իսկ զեկույցի առանցքը՝ կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ, հիմնված է մամուլի հրապարակումների վրա: Բայց երբ յուրաքանչյուր երկրորդ ՔՊ-ական ԶԱԳՍ-ում և եկեղեցում տված ուխտն է խախտում, դրա մասին խոսելն ուղղակի անբարոյականություն է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...
ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ Թրամփ
Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում
Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա՝ 3 միջազգային փորձաքննությամբ հեր...
Կայացել է ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների ...
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր
ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տր...