Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը. Թրամփի ուղերձը՝ Փաշինյանին Փետրվարի 8-ից «շահումով խաղ», «խաղատուն», «խաղասրահ» և այլ անվանումների օգտագործումը կսահմանափակվի․ ՊԵԿ ԵՄ-ի ցուցադրական հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ պայմանավորված է ՌԴ-ին վնասելու ցանկությամբ․ ՌԴ ԱԳՆ «8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյան Ուղիղ մեկ տարի է, ինչ մեր տան դուռը բացվում է, բայց դու ներս չես մտնում. Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ հայրիկի մասին Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ Կրքոտ հիստերիկը չի հանգստանում․ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է, որ իր տուն ոստիկաններ են ուղարկվել ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ Թրամփ Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»․ Նարեկ Կարապետյան Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը․ Կոբախիձե
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել ենՄիանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը. Թրամփի ուղերձը՝ ՓաշինյանինՓետրվարի 8-ից «շահումով խաղ», «խաղատուն», «խաղասրահ» և այլ անվանումների օգտագործումը կսահմանափակվի․ ՊԵԿԵՄ-ի ցուցադրական հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ պայմանավորված է ՌԴ-ին վնասելու ցանկությամբ․ ՌԴ ԱԳՆ«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե ՄելիքյանԵրևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել էԱդրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights WatchՈւղիղ մեկ տարի է, ինչ մեր տան դուռը բացվում է, բայց դու ներս չես մտնում. Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ հայրիկի մասինԱրարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԿրքոտ հիստերիկը չի հանգստանում․ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է, որ իր տուն ոստիկաններ են ուղարկվելՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է ԲաքուԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ ԹրամփԱդրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»․ Նարեկ Կարապետյան
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը․ Կոբախիձե
Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանինՀույս ունենք, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան գնահատել եվրաինտեգրման վտանգները․ ՌԴ ԱԳՆՀՀ-ին կառաջարկվի 100 կրթաթոշակ ՄԱԿ-ի Զբոսաշրջության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համարԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանին վերաբերող հարցերԽաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր կյանքերի գնով․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան

Ադրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights Watch

Human Rights Watch -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խախտումներին՝ վկայակոչելով Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքներին պաշտպանին ուղղված ուղերձը:

«Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված աուդիոուղերձում Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Նա նշել է, որ Ումբակի բանտում պահվող որոշ բանտարկյալներ ամենշաբաթյա հեռախոսազանգերի հնարավորություն չունեն, իսկ տեսազանգերից չի կարող օգտվել նրանցից ոչ մեկը։ «Երբ իմ խցակիցը ձերբակալվեց, նրա երեխան 10 ամսական էր։ Այժմ երեխան ավելի քան 3 տարեկան է և չի տեսել իր հորը», - ասել է Վարդանյանը։

Վարդանյանը նշել է, որ չի կարողանում բժշկական հետազոտություններ անցնել նույնիսկ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից կամ գրավոր պատասխաններ ստանալ իր բողոքներին։ Նրա խոսքով՝ բանտարկյալներին բացօթյա ֆիզիկական վարժությունների համար տրամադրվում է շաբաթական ընդամենը մեկ անգամ՝ 20–40 րոպե, օրական մեկ ժամի փոխարեն։

Human Rights Watch-ը չի կարողացել անկախորեն ստուգել այս պնդումները։

Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է բանտարկյալների իրավունքների խախտումների վերաբերյալ պնդումները։

Բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ ավելի է դժվարացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փակեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Ժնևից ժամանած ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ և գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։

2026 թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ ահաբեկչության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Դատավարությունն արդար դատաքննության իրավունքի պահպանման վերաբերյալ լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ դատական նիստերը հիմնականում փակ են եղել անկախ վերահսկողության համար։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել, և պատշաճ թարգմանություն չի ապահովվել։