Իրանը սպառնացել է խաթարել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ Այս մասին նա հայտարարել է IRINN պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Եթե հարևան երկրներն իրանական չվերթները դադարեցնելու համար միանան ԱՄՆ-ին, նրանց օդանավակայաններում ևս թռիչքներ չեն լինի»,- հայտարարել է Ռեզային։
Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել Թեհրանը, և որ պետություններին է վերաբերում այս զգուշացումը։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց իրանական ավիացիայի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ընդլայնման մասին։ Նրա խոսքով՝ երկրորդային պատժամիջոցների և դոլարային համակարգից զրկվելու սպառնալիքի տակ օտարերկրյա օդանավակայաններին ու սպասարկող ընկերություններին արգելվում է լիցքավորել իրանական ինքնաթիռները, ցուցաբերել վերգետնյա սպասարկում և վաճառել դրանց տոմսերը։
Սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո չեղարկվել են Թեհրանից դեպի Բաղդադ և Մասկատ չվերթները։ Իրանի ավիացիոն իշխանությունները բանակցություններ են սկսել Իրաքի մայրաքաղաքի չվերթները Նաջաֆի օդանավակայանով հնարավոր վերաուղղորդելու շուրջ։
Միևնույն ժամանակ, միջազգային երթուղիների մի մասը շարունակել է գործել։ Իրանական ավիափոխադրողները պահպանել են դեպի Չինաստան, Թուրքիա, Հայաստան և ԱՄԷ իրականացվող առանձին չվերթները։





































Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...
Կայացել է ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների ...
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր
ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ Թրամփ
Է՛լ ավելի համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկը՝ Կառավարության զեկույցի մա...
Ուղիղ մեկ տարի է, ինչ մեր տան դուռը բացվում է, բայց դու ներս չես մտնում. Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝...
ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու