Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն «անհիմն» են, ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտшրկյալի վերաբերյալ փաստաթղթերը․ Սիրանուշ Սահակյան Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա՝ 3 միջազգային փորձաքննությամբ հերքված․ փաստաբան Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունն է ջանքեր գործադրում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում․ Մայր Աթոռ Կայացել է ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը Եթե նկատում եք ծորակի ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար․ ՀՎԿԱԿ «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Իրանը սպառնացել է խաթարել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում Քաղաքացիներն ահազանգում են. ծորակից կեղտաջուր է գալիս (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռ հաստատված չեն, թեև կա պայմանավորվածություն․ Պեսկով ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում ՀՀ ինքնիշխան իրավունքներին, բայց Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն «անհիմն» են, ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտшրկյալի վերաբերյալ փաստաթղթերը․ Սիրանուշ ՍահակյանԶեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա՝ 3 միջազգային փորձաքննությամբ հերքված․ փաստաբանԱկնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունն է ջանքեր գործադրում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում․ Մայր ԱթոռԿայացել է ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունըԵթե նկատում եք ծորակի ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար․ ՀՎԿԱԿ«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտորԻրանը սպառնացել է խաթարել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքըԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումՔաղաքացիներն ահազանգում են. ծորակից կեղտաջուր է գալիս (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռ հաստատված չեն, թեև կա պայմանավորվածություն․ ՊեսկովՌԴ-ն հարգանքով է վերաբերվում ՀՀ ինքնիշխան իրավունքներին, բայց Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. ՊեսկովՍիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.amԼավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ն «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. ԶախարովաՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆԷ՛լ ավելի համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկը՝ Կառավարության զեկույցի մասինՆերհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելքՄիրզոյանն ու Բայրամովը մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանըԼավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել ենՄիանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը. Թրամփի ուղերձը՝ ՓաշինյանինՓետրվարի 8-ից «շահումով խաղ», «խաղատուն», «խաղասրահ» և այլ անվանումների օգտագործումը կսահմանափակվի․ ՊԵԿԵՄ-ի ցուցադրական հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ պայմանավորված է ՌԴ-ին վնասելու ցանկությամբ․ ՌԴ ԱԳՆ«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե ՄելիքյանԵրևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել էԱդրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights WatchՈւղիղ մեկ տարի է, ինչ մեր տան դուռը բացվում է, բայց դու ներս չես մտնում. Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ հայրիկի մասինԱրարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԿրքոտ հիստերիկը չի հանգստանում․ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է, որ իր տուն ոստիկաններ են ուղարկվելՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է ԲաքուԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ ԹրամփԱդրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»․ Նարեկ Կարապետյան
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը․ Կոբախիձե
Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանինՀույս ունենք, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան գնահատել եվրաինտեգրման վտանգները․ ՌԴ ԱԳՆՀՀ-ին կառաջարկվի 100 կրթաթոշակ ՄԱԿ-ի Զբոսաշրջության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համարԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանին վերաբերող հարցերԽաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր կյանքերի գնով․ Նիկոլ Փաշինյան
Վերլուծական

Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք

Գործողը իշխանությունը այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տվել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դե ֆակտո գործող միակ սահմանադրությունը՝ մեկ տողով։ Ֆորմալ առումով իշխանությունը դրա իրավունքը գուցե ունի, բայց ամենաթողության իրավունք՝ ոչ։ Հետևաբար՝ ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր։

Անիմաստ է հիմա հաշվիչը ձեռքներիս հաշվել, թե ում ձայնից ինչքանն է օրգանիկ, ինչքանը՝ արհեստածին։ Քաղաքական պրոցեսները «կալկուլյատորով» չեն լուծվում, այլ՝ քաղաքական-հանրային բովանդակությամբ։

Հասկանալ ինքներս մեզ

Մեր հասարակությունն այսօր բաժանված է մոտավորապես երկու հավասար՝ 700-700 հազարական մասերի։ Մասեր, որոնք իրար չեն լսում, չեն հանդուրժում, ունեն ծայրահեղ տարբերություններ, բայց իշխանությունը մի «700 հազարի» ձեռքում է, ու այն պարտադրում է իր իրականությունը։

Այսուհետ Հայաստանում ի´նչ զարգացում լինի, ի´նչ խնդիրներ էլ առաջանան, իշխանությունը բացատրելու է «ԻՐ 700 հազարի» տված քվեով։  Սահմանադրության փոփոխություն, լեցուն բանտեր, ունեցվածքի խլում, եկեղեցու դեմ արշավ,  դեպի ԵՄ բլեֆ և այլն։

Հիմա պետք է հարցնել էդ 700 հազարին, ձևը գտնել ու հարցնել՝ դուք իրոք քվեարկել եք, որ այս ամենը կատարվի՞, ի վերջո դուք ինչի՞ն եք քվեարկել։ Պարզ հարցնել. դուք ուզում եք, որ մնացածը չլինե՞ն, չապրե՞ն Հայաստանում, որ բոլորը լինեն բանտերո՞ւմ, հիմնարկները փակվե՞ն, երկրում լինի միշտ լարվածություն ու պառակտո՞ւմ։ Եթե այդպես է՝ դրան վերաբերվենք որպես իրողություն։ Դուք ձայն եք տվել, որ Հայաստանի տնտեսությունը «դիվերսիֆիկացիա» անվան տակ ամբողջությամբ կախվածության մեջ մտնի Ադրբեջանի՞ց։ Դուք ձայն եք տվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու և ոչ մի այլ բան չստանալու հեռանկարի՞ն։ Վերջը՝ ինչի՞ն եք ձայն տվել։

Մեր պառակտումը, իրար չլսելը այնքան խորն է դարձել, որ մեր 700 հազարները ուրախանում և տխրում եմ միմյանց հակադարձ թեմաներով, դավանում են հակադարձ արժեքներ։ Մենք կարիք ունենք իրար հետ քննարկելու մեր երկրի այսօրը,  ընթացքը, բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ մեր պատկերացումները։  Բարդ հարցերի շուրջ լսենք միմյանց փաստարկները՝ թեկուզ դրանք լինեն հակասական, բայց մի պահից գտնվելու են ընդհանրություններ։

Պայմանական մեր 700 հազարը և պայմանական մյուս 700 հազարը չեն լսում, չեն հասկանում,  չեն հանդուրժում միմյանց։ Այս անջրպետը գնալով խորանում է։ Մի 700 հազարը ֆիզիկապես չի լսում մյուսի խոսնակներին, և դա փոխադարձ է։ Սրա շարունակությունը լինելու է այն, որ 700 հազարները շուտով չեն լսելու սեփական խոսնակներին, քանի որ բոլորի համար ամեն ինչ պարզ է։

Թվում է՝ մենք ապրում ենք տարբեր երկրներում և ընդհանուր քիչ բան ունենք։ Ո՞ւր կբերի սա։

Այսպես մենք ինքներս մեզ կքանդենք և ինքնուրույն կմատուցվենք հարևաններին՝ սկուտեղի վրա։

Այսօր խելամտությունը և պետական մտածողությունը ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Հայաստանի ամենասուր խնդիրը ներհանրային երկխոսությունն է, ընտրազանգվածների միջև երկխոսությունն է. հիմա ոչ միայն դա չկա, այլև չկան ֆիզիկապես իրար լսելու նվազագույն ազդակներ։

Մենք իրար պետք է ընկալենք և վերաբերվենք որպես հեռանկարի հասարակություններ, որոնք պետք է ապրեն իրար հետ և միասին դիմակայեն կարծես թե անխուսափելի դարձող ռիսկերը։

Մենք չենք կարող իրար վերաբերվել վրեժի մոտիվացիայով։

Իրար լսելուց ու իրար հետ նվազագույն շփումներից հետո ընտրազանգվածները իրենց լիդերներին պարտադրելու են դադարեցնել ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը։ Որովհետև երկիրը դա չի ուզում, երկիրը լուծումներ է ուզում։  Իրար լսելու արդյունքը լինելու է երկրում առողջ, այսպես կոչված, մտքի միջավայրի ձևավորումը։

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար։ Մեզնից ոչ ոք դա չի ուզում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ