Հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Այսպես է նա պատասխանել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Եվ այն 10-ից մի փոքր ավելի տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեկ շնչին ընկնող եկամուտները, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են։ Մեր առևտուրը բարձրակետային՝ 2024 թվականին հասել էր 12,4 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտ 26-27 մլրդ դոլարի մակարդակում էր։ Եվ մենք, իհարկե, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին»,- ասել է Օվերչուկը։


















































«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ Լիխաչով
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...