Սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվեն
Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ասել է, որ
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին հաղորդում են ԱԺ-ից:
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ զեկուցողի ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 2027 թվականի ընթացքում շարունակել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ներկայում, ծրագրում ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 13 համայնքների 82 բնակավայրեր։
Նշենք, որ ծրագրի շրջանակում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ամբողջությամբ փոխհատուցվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները և անշարժ գույքի հարկը։
Նախատեսվում է նաև սոցիալական աջակցություն՝ ականների պայթյունների հետևանքով վիրավորվելու կամ զոհվելու դեպքերում, ինչպես նաև կկատարվի դասագրքերի վարձավճարի ամբողջական փոխհատուցում։
Հավելենք, որ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Միքայել Խաչատրյանը։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...