Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձնում ամոթի առարկա ... Զրույց գինեկոլոգ Հայկ Էլոյանի հետ Ուկրաինայի և ՌԴ նախագահների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել բանակցություններին. Սիբիգան Իմ բակից` մեծ ֆուտբոլ. Ավինյան Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ստեղծված իրավիճակը ծանր հումանիտար աղետ է. Պատրիարք Կիրիլ Ուժգին պայթյուն` Մասիսի գազալցակայանում․ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները Ավելի քան 220 հազար դոլարի ոսկու ապօրինի տեղափոխման փորձ է կանխվել հայ-վրացական սահմանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին Բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը COP17-ի շրջանակում. ԲԸՏՄ Պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնել այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ. Սողոյան Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի «Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից. վերականգնողական փուլը կշարունակի տանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձնում ամոթի առարկա ... Զրույց գինեկոլոգ Հայկ Էլոյանի հետ Ուկրաինայի և ՌԴ նախագահների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել բանակցություններին. ՍիբիգանԻմ բակից` մեծ ֆուտբոլ. Ավինյան Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ստեղծված իրավիճակը ծանր հումանիտար աղետ է. Պատրիարք Կիրիլ Ուժգին պայթյուն` Մասիսի գազալցակայանում․ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումներըԱվելի քան 220 հազար դոլարի ոսկու ապօրինի տեղափոխման փորձ է կանխվել հայ-վրացական սահմանինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենինԲնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը COP17-ի շրջանակում. ԲԸՏՄՊետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնել այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ. ՍողոյանԵմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից. վերականգնողական փուլը կշարունակի տանըԻշխանամետ բլոգերի ոտքին «բրասլետ» են հագցրելԲջնի գյուղում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել է քարե պատնեշինԵրեք նավթատար լցանավ է պայթել և հրդեհվել ծովային ականներին բախվելուց հետոԱլիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի և նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող անշարժ և շարժական գույքերի վրաՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցերՆոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգըԱրենի համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԼևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է․ նա պնդում է՝ պատճառը Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպն է76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱմեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ. Արփինե ՀովհաննիսյանԱյ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է «քյnթակել», դու սուս փուս կուլ ես տվել. տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ. Զուրաբյանը՝ ՓաշինյանինԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց աղետի ազդանշան է տվել, ապա վերադարձել է «Զվարթնոց» Բիլ Գեյթսը հայտարարել է, որ արհեստական բանականության տարածման պայմաններում ընդամենը չորս մասնագիտություն կկարողանա դիմակայել դրա ազդեցությանըՌԴ-ն hարվածել է Ուկրաինայի Դնեպր քաղաքում գտնվող էլեկտրագնացքին. կա 13 զnh. Դնեպրի քաղաքապետԳաջագործների փողոցում փլուզման հետևանքով մեկ անձ մահացել է, մեկը վիրավոր էՀայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. ՓաշինյանՊակիստանը և Աֆղանստանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց. կան զnhեր և վիրավnրներԳաջագործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզnւմ է տեղի ունեցել. կան վիրավnրներՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբանՈղջունում եմ ՔՊ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով՝ համարժեք է. ՓաշինյանՇատ հավանական է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. ՓաշինյանԱԺ-ն պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ՝ «մարտադшշտ». Անահիտ ՄանասյանԸնտրակաշառք բաժանողների ձեռներն ու ոտերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան»ՀԱՊԿ-ից դուրս գալո՞ւ, ԵԱՏՄ-ում մնա՞լ․ ի՞նչ կուրս է բռնել պաշտոնական ԵրևանըԱլիևը շնորհավորել է Էրդողանին․ «Ադրբեջանին և Թուրքիային կապում են իսկական բարեկամության և եղբայրության կապերը»2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՈվ բացի ՀԴՄ-ից ուրիշ երաշխավոր է փնտրում, ՀՀ-ն ուզում է առաջնորդել դեպի նոր 1920 կամ 2020 թվական. ՓաշինյանԱրցախից տեղահանված անձանց տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշումՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. ՕբամաՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունիցՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին Էդգար Առաքելյանի քաղաքական կողմնորոշումը․ երբ «այլընտրանքը» դառնում է վերադարձ դեպի նույն իշխանությունԱրթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնիցՀայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար հող են պատրաստում. «Հրապարակ»
Հայաստան

Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժումն ու պետությանը հնարավոր պատճառված վնասը և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։

Դիմումը ներկայացնում ենք ստորև.

 «Դիմող՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյան

ՀԱՂՈՐԴՈՒՄ

Ենթադրյալ հանցանքի մասին և քրեական վարույթ նախաձեռնելու պահանջ Հարգելի՛ տիկին Վարդապետյան, 2018 թվականի սեպտեմբերի 10-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությանը, հայտարարել է, որ ընկերությունում չարաշահումները կազմել են մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչապետի խոսքով՝ քննչական մարմինն իրականացնում էր քննություն, և մոտ ապագայում պետք է հրապարակվեր պաշտոնական տեղեկություն։ Նա ընդգծել է. «Այն, ինչ ասում եմ, կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»։ Հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարության բնույթն ու դրանում նշված գումարի չափը՝ անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ինչ ընթացք են ստացել այդ ժամանակ իրականացվող քննությունը կամ ուսումնասիրությունները, ինչ արդյունքներ են արձանագրվել, և արդյոք պետությանը պատճառված հնարավոր վնասը վերականգնվել է։ Միաժամանակ, ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի փոփոխությունները հիմք են տալիս ուսումնասիրելու ընկերության գործունեության արդյունավետությունը, կառավարման պայմանագրային պարտավորությունների կատարումը և պետության գույքային շահերի պաշտպանության հարցերը։

Մասնավորապես՝

1. Երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժում Անհրաժեշտ է պարզել Մեղրի–Կապան երկաթուղային հատվածի՝ շուրջ 40 կմ երկարությամբ ենթակառուցվածքի ապամոնտաժման հանգամանքները, դրա իրավական հիմքերը, ապամոնտաժված գույքի հետագա ճակատագիրը, հնարավոր օտարման և իրացումից ստացված միջոցների օգտագործման օրինականությունը։

2. Իջևան–Աղստաֆա երկաթուղային ուղղություն Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի տարածքում գտնվող՝ մոտ 17 կմ երկարությամբ հատվածի երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման կամ քայքայման հանգամանքները, համապատասխան որոշումների իրավաչափությունը և պետությանը հնարավոր պատճառված վնասը։

3. Բեռնափոխադրումների ծավալների նվազում Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները էապես նվազել են։ Անհրաժեշտ է համեմատել 2008 թվականի և հետագա տարիների ցուցանիշները, պարզել նվազման պատճառները և գնահատել՝ արդյոք այն պայմանավորված է եղել կառավարման թերություններով, պայմանագրային պարտավորությունների չկատարմամբ կամ այլ իրավախախտումներով։

4. Աշխատակիցների թվի կրճատում Անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատակիցների թվի էական կրճատման պատճառները, ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումը և այդ գործընթացում հնարավոր խախտումները։

5. Կոնցեսիոն պայմանագրի կատարում Անհրաժեշտ է ուսումնասիրել 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրը, դրանով նախատեսված ներդրումային և այլ պարտավորությունները, դրանց փաստացի կատարումը, պետական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկաթուղային գույքի պահպանման և օգտագործման օրինականությունը։

Վերոնշյալ հանգամանքները դիտարկելով համակցված՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է իրավասու մարմինների կողմից իրականացնել դրանց ամբողջական, անաչառ և փաստաթղթային ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյոք ՀԿԵ-ի գործունեության ընթացքում տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ, և արդյոք դրանց հետևանքով նյութական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետությանը։

Հարցը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն պետական գույքի պահպանության, այլև Հայաստանի տնտեսական անվտանգության, երկաթուղային հաղորդակցության վերականգնման և երկրի տարանցիկ ներուժի իրացման տեսանկյունից։ Հնարավոր վնասի կրողը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար՝ նաև ՀՀ քաղաքացիները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ՝ Սույն դիմումն ընդունել և քննարկել որպես ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Կազմակերպել ՀԿԵ-ի գործունեության, կոնցեսիոն պայմանագրի կատարման, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման և օտարման, ինչպես նաև պետությանը հնարավոր պատճառված վնասի հանգամանքների ուսումնասիրությունը։

Ստուգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ի հայտարարության հիմքում ընկած փաստերը, պարզել այդ ժամանակ իրականացված քննության կամ ուսումնասիրության արդյունքները և դրանց իրավական ընթացքը։ Առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում ապահովել քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու հարցի լուծումը՝ օրենքով սահմանված կարգով։

Իրավասու մարմիններին հանձնարարել պարզել պետությանը պատճառված հնարավոր նյութական վնասի չափը, դրա առաջացման պատճառները և պատասխանատու անձանց շրջանակը։ Հանցանքի և պետությանը պատճառված վնասի հաստատման դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ վնասի հատուցումն ապահովելու, ապօրինի օտարված գույքը վերադարձնելու կամ դրա արժեքը վերականգնելու ուղղությամբ։

Դիմումի քննարկման արդյունքների, ընդունված որոշումների և հնարավոր քրեական վարույթի ընթացքի մասին ինձ տրամադրել գրավոր պատասխան՝ օրենքով սահմանված կարգով»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ»,- մասնավորապես ասված է դիմումի մեջ: