Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ես կարգավորել եմ ութ պшտերազմ․ մի ուրիշն էլ սպասվում է․ Թրամփ ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը վարկանիշում նահանջ է գրանցել «Պատրաստ եմ նաև միայնակ մեկնել»․ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Մահացել է Բենոն Սևանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանը Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց, փաստաբանը մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետը խուսափեց Տիգրանաշենի մասին հարցից Գերմանիայի հետախուզության նախկին տնօրենը կարող էր տեղեկատվություն վաճառել Ադրբեջանին. Der Spiegel Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կբարդանա
Ես կարգավորել եմ ութ պшտերազմ․ մի ուրիշն էլ սպասվում է․ ԹրամփՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը վարկանիշում նահանջ է գրանցել«Պատրաստ եմ նաև միայնակ մեկնել»․ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ հայ գերիների իրավունքները պաշտպանելու համարԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներումՄահացել է Բենոն Սևանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանըԱրթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց, փաստաբանը մանրամասներ է հայտնումՀՀ վարչապետը խուսափեց Տիգրանաշենի մասին հարցիցԳերմանիայի հետախուզության նախկին տնօրենը կարող էր տեղեկատվություն վաճառել Ադրբեջանին. Der SpiegelՀայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանԹուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կբարդանաԻրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը չի դադարեցվելուCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին Էրդողանը և Պուտինը քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգությունն ու Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակըՄինչև 399.000 եվրո․ ՀՀ-ն 2025 թ․ ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց․ 168․amԵթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելՇաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. ՊապիկյանՀայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացն ամեն կերպ քողարկվում է. ԳասպարյանՀայկական համացանցում Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել ՄարտիրոսյանԱդրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրшզեն, ձերբակալnւթյան պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես. ՓաշինյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան935 մլն դոլար՝ տասը աստղի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակըԵվրախորհրդարանում տեղադրել են Թրամփի՝ «Նարնջագույն ժանտախտ» անվամբ մերկ արձանըՆերքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը ԱԺ իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր ԱթոռՌԴ նախագահը հոկտեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի ԹուրքմենստանԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿԻնչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներՉենք փորձելու արդարացնել. տեղի ունեցածը սխալ էր. Մովսիսյանը՝ պատերազմի տարելիցին համերգ ցուցադրելու մասին (Տեսանյութ)Գեղարքունիքում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի․ ՔԿԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինՌուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք․ 24News«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներԱշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի. ԿԳՄՍՆԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել (լուսանկարներ)Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպինԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԴավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբՖԲ գրառման համար ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԳեղարքունիքում առգրավվել է ավելի քան երեք կիլոգրամ մшրիխուшնա (տեսանյութ)Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթովԳագիկ Խաչատրյանից առգրաված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանըՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևըՄեր տարածաշրջանը և ՀՀ-ն գտնվում են բարդ փուլում․ ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել. Գագիկ ԾառուկյանՀայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի մասին ամբողջ տեղեկատվությունը. Ալիև
Քաղաքականություն

«Պատրաստ եմ նաև միայնակ մեկնել»․ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

«Հարգելի՛ գործընկերներ,

Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։

Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։

Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։

209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։

Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։

Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։

Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ անձամբ և միայնակ մեկնել Բաքու։

Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։

Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։

Հարգելի՛ գործընկերներ,

Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։

Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։

Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղության գործընթաց։

Շնորհակալություն»։