ԿԳՄՍ-ում նոր նախաձեռնություններ են քննարկվել. հայոց լեզվի և մշակույթի տարածումը Ֆրանսիայում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդունել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբանսոն քաղաքի փոխքաղաքապետին և «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են սեպտեմբերի 11-13-ը Պլեսի Ռոբանսոն քաղաքում անցկացված միջոցառումների արդյունքները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի պաշտոնական բացմանը, քաղաքապետարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմանը, կրթամշակութային համաժողովին և «Հայաստանի օր» միջոցառմանը։
Հյուրերը ներկայացրել են ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված Ֆրանսիայում հայոց լեզվի, պատմության և մշակույթի տարածմանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի հանրահռչակմանը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է սփյուռքի հայկական կրթօջախներին աջակցելու՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերին՝ կարևորելով սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումները և հայկական կրթօջախներին դասագրքերի ու ուսումնաօժանդակ նյութերի անվճար տրամադրումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի կրթական հաստատությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Քրիստինա Թաթարյանը ներկայացրել է խաղերի մարզական և մշակութային բաղադրիչները, մասնակիցների ընտրության ընթացքը և կամավորների վերապատրաստման ծրագրերը։ Նա կարևորել է ֆրանսահայ համայնքի ներգրավվածությունը խաղերին, ինչպես նաև կամավորների ֆրանսերենի իմացության և հաղորդակցման հմտությունների զարգացումը։
Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կամավորական ծրագրերին։ Քննարկվել են փորձի փոխանակման, առցանց հանդիպումների և լավագույն կամավորների համար Ֆրանսիա ճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։


















































Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ