Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը վաղաժամ կլքի պաշտոնը
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը վաղաժամ կլքի պաշտոնը։ Ըստ DW-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդում է ԵԿԲ մամուլի ծառայութնունը։
Ըստ աղբյուրի, Լագարդը հրաժարական կտա 2027 թվականի փետրվարի 7-ին։ Նա այդ մասին տեղեկացրել է ԵԿԲ կառավարող խորհրդին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային։ Լագարդի իրավահաջորդին կնշանակի Եվրոպական խորհուրդը՝ «Եվրամիության գործունեության մասին պայմանագրի 283-րդ հոդվածով նախատեսված թեկնածուների առաջադրման ընթացակարգին համապատասխան», հաղորդել են ԵԿԲ-ում։
Ըստ հաղորդագրության, ԵԿԲ կառավարող խորհուրդը ջերմ շնորհակալություն է հայտնել Լագարդին կատարած աշխատանքի համար։ Քրիստին Լագարդի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի հոկտեմբերին։ Ըստ գերմանական dpa գործակալության՝ Լագարդի վաղաժամ հեռանալը հնարավորություն է տալիս Ֆրանսիայի հեռացող նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին մինչև 2027 թվականի ապրիլին Ֆրանսիայում կայանալիք ընտրությունները լուծել ԵԿԲ նոր ղեկավարի նշանակման հարցը։ Լագարդի՝ ժամկետից շուտ հեռանալու հնարավորության մասին վաղուց էր հայտնի։
Հավելենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտնել է, որ Լագարդի իրավահաջորդի ընտրության գործընթացը կսկսվի արդեն հոկտեմբերի 29-ին։


















































ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»
Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը. Աբրահամյան
Ուկրաինայի դաշնակիցները միտումնավոր հետաձգում են Patriot-ի և NASAMS համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումը. Զելինսկի
Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են. Փեզեշքիան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված