Միջադեպ Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց վանքի մուտքի մոտ
Երեքշաբթի երեկոյան՝ Իսրայելում խորհրդարանական ընտրությունների օրը, Երուսաղեմում մի տղամարդ թքել է Հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց վանքի մուտքին և վիրավորել իրեն նկատողություն արած հայ պահակին։ Ըստ Zartonk Media-ի, տեսահսկման տեսախցիկների տեսագրությունը հրապարակել է երուսաղեմահայ լրագրող Գեղամ Բալյանը։
Նշենք, որ Սրբոց Հակոբյանց վանքը Երուսաղեմի Հայոց պատրիարքության նստավայրն է և հայոց պատրիարքի կեցավայրը։ Սա օգոստոսից ի վեր վանքի մուտքի նկատմամբ հարձակման արդեն երրորդ փաստագրված դեպքն է։
Հավելենք, Երուսաղեմի Հին քաղաքում հալածանքների ծավալն արտացոլված է Կրոնական ազատության տվյալների կենտրոնի (RFDC)՝ այս ամիս հրապարակված զեկույցում։ 2026 թվականի հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունը 96 միջադեպի շրջանակում փաստագրել է ճնշումների 106 դրսևորում։ Հին քաղաքում գրանցված 77 միջադեպից 45-ը տեղի է ունեցել Հայոց պատրիարքության փողոցում՝ Հայկական թաղամասի հենց կենտրոնում։ Արձանագրված 106 դրսևորումից 77-ը թքելու դեպքեր են եղել։
Հավելենք նաև, որ Երուսաղեմի հայ համայնքի պատմությունը սկսվում է IV դարից, և այն 1700 տարի շարունակ անընդմեջ ներկայություն է ունեցել Սուրբ երկրում։ Սա Հայաստանի սահմաններից դուրս գործող ամենահին հայ համայնքն է։ Այսօր Երուսաղեմում շուրջ երկու հազար հայ է ապրում. 1948 թվականից ի վեր համայնքի թվաքանակը զգալիորեն նվազել է։


















































Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Բուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվել
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելը համարվել է եկեղեցու ներքին գործ
ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վաղարշապետի համայնքապետի, պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
ՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համար օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին (լուսանկարներ)
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված