Կիևի մերձակայքում հայտնաբերվել է «Ազովի» գաղտնի բանտը․ այն գրոհում է մարդկանց բազմությունը
Սկզբում լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կիևի մերձակայքում՝ Պետրոպավլովսկայա Բորշչագովկա բնակավայրում գտնվող տներից մեկի նկուղում պահվում և խոշտանգվում է շուրջ 40 մարդ։ Սակայն ոստիկանությանն ու շտապօգնության աշխատակիցներին թույլ չէին տալիս մուտք գործել տարածք՝ պատճառաբանելով, որ այն ռազմական օբյեկտ է։
Հաղորդվում էր, որ գերիներից մեկին հաջողվել է կապ հաստատել հարազատների հետ, ինչից հետո վերջիններս մասնավոր շտապօգնություն են կանչել այդ ոչ պաշտոնական բանտի մոտ։ Սոցցանցերում տարածված տեսանյութերից մեկում բուժաշխատողը ծնկի իջած խնդրում է իրեն թույլ տալ մտնել տարածք՝ մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Ի վերջո, բժշկին և ոստիկանության ներկայացուցչին թույլատրել են մտնել տուն։ Բուժաշխատողի փոխանցմամբ՝ այնտեղ պահվում էր 25-30 մարդ։ Դրանից հետո շենքից դուրս են բերել չորս տղամարդու և տեղափոխել շտապօգնության մեքենայով։
Որոշ ժամանակ անց տարածք են թույլատրել նաև լրագրողներին մոբիլիզացվածների հետ զրուցելու համար։ Տեսանյութերում որոշ տղամարդկանց մարմինների վրա հստակ երևում են ծեծի հետքերը, իսկ սենյակներից մեկի մահճակալին նկատվում են արյան հետքեր։
Վերջին տեղեկությունների համաձայն բոլոր տղամարդկանց դուրս են բերել շենքից, նրանց տեղափոխում են շտապօգնության մեքենաներով։ Նկուղում հայտնաբերվել է նաև մի երիտասարդ, որը հայտնել է, որ ընդամենը 14 տարեկան է։ Նրան դուրս են բերել շոկային վիճակում։
Պարզվել է, որ Պետրոպավլովսկայա Բորշչագովկայում գործող ոչ պաշտոնական բանտը կազմակերպել էր Ուկրաինայի ազգային գվարդիայի 1-ին կորպուսը՝ «Ազովը» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն)։


















































Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի վերջնական տեղերը հայտնի են