Ոնց կարող եմ քայլել, եթե ոսկոր չկա ոտքիս մեջ․ Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանը
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը սպասում է երրորդ վիրահատությանը, որը ձգձգվում է։ Այս մասին գրում է NEWS.am-ը։
«Անտանելի ցավեր ունեմ, վիրահատությունը հետաձգվում է, որովհետեւ թոքիս մեջ ջուր կար հավաքված, հիմա սպասում եմ, որ ռենտգեն անեն, անալիզներ հանձնեմ, նոր դրանից պարզ կլինի։ Էլի ոտքի վիրահատություն է լինելու։ Դեռ երկար կմնամ հիվանդանոցում։
Անտանելի ցավեր ունեմ ոտքիս շրջանում։ Ձեռքս էլ է ցավում, բայց ավելի շատ ոտքս է ցավում»,– ասել է նա։
Հարցին՝ արդյոք կարողանում է քայլել, Անի Ավետիսյանն ասաց. «Ոնց կարող եմ քայլել, եթե ոսկոր չկա մեջը»։
Ինչ վերաբերում է երեխաներին, նա ասաց. «Որ ասեմ հիանալի են, սուտ կլինի։ Տատիկի մոտ են, դպրոց են գնում, բայց շոկային վիճակից դուրս չեն եկել։ Ինչքան ես դուրս կգամ, այնքան էլ՝ երեխաները»։
Նա հավելեց, որ բուժման ծախսերը հոգում է պետությունը։


















































Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալում ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին․ ArmLur․am
Շաքի ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վնասվածք ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու են
Շաքիի դեպքի ժամանակ ոստիկանը հանգստի մեջ է եղել, տուժողը զանգահարել է նրա անձնական հեռախոսահամարին, նա 10 րոպե անց տեղում է եղել. նախարար
«Ադրբեջանցին չի ներխուժել, մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը՝ Շաքի ներխուժած ադրբեջանցու մասին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված