Քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքն առաջատարն է
Իսրայելում քվեաթերթիկների 84,5%-ի հաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդը» ստանում է 54 մանդատ, իսկ «Յաշար» կուսակցության ղեկավար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը՝ 49 մանդատ։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, արաբական կուսակցությունները՝ «Միացյալ ցուցակը» և «Ռաամը», նվազեցնում են իրենց ներկայացվածությունը Կնեսեթում՝ ստանալով, ընդհանուր առմամբ, 17 մանդատ։ Հիշեցնենք, որ արդյունքները նախնական են և կփոխվեն ձայների հաշվարկի շարունակմանը զուգահեռ։ Նշենք, որ նախնական տվյալները վկայում են, որ ո՛չ Նեթանյահուի իշխող դաշինքը, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ բանակի նախկին բարձրաստիճան հրամանատար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը, չեն ստացել խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։
Հավելենք, որ այդուհանդերձ Նեթանյահուն արդեն իսկ մերժել է արաբական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու գաղափարը՝ այն որակելով դավաճանություն։
«Մենք պետք է ձևավորենք ուժեղ, աջակողմյան, ազգայնական կառավարություն։ Մենք չպետք է վտանգի ենթարկենք Իսրայելը և ձևավորենք կառավարություն, որը հենվում է հակասիոնիստական արաբական կուսակցությունների վրա»,- նշել է նա։


















































Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Ստեփանավանի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են
Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի միանձնյա առաջատար
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված