Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ. El Español
Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։
Ինչպես հաղորդում է El Español-ը, միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի օդանավակայանի սրճարանային գոտում։ Մունիր Նասրաուին իր բաճկոնը թողել է չթույլատրված վայրում, ինչի համար նկատողություն է ստացել հաստատության աշխատակցուհուց։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նկատողությունը տղամարդու մոտ ագրեսիայի պոռթկում է առաջացրել. կողմերի միջև բառակռիվ է սկսվել, որի թեժ պահին ֆուտբոլիստի հայրը թքել է աղջկա դեմքին։ Վիրավորված մատուցողուհուն փորձել է պաշտպանել օդանավակայանի այցելուներից մեկը, սակայն Նասրաուին հարձակվել է նաև նրա վրա՝ վերցնելով աթոռն ու փորձելով այն նետել միջամտած տղամարդու ուղղությամբ։
Սա վերջին օրերին Յամալի հոր մասնակցությամբ արդեն երկրորդ աղմկահարույց միջադեպն է։
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Լոնդոնում Նասրաուին քաշքշուկ էր սարքել «Լոնդոն Պալադիում» թատրոնի մոտակայքում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո։ Ֆուտբոլիստի հայրը Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինի աչքի առաջ քիչ էր մնացել կոտրեր ռուսական պատվիրակության օպերատորի սմարթֆոնը։


















































«Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթեց «Բարսելոնա»-ին
Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել․ Լուիս Էնրիկե
Հետաքրքրություն կար նաև Բարսելոնայից․ Մխիթարյանը՝ կատալոնական ակումբ չտեղափոխվելու պատճառների մասին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված