Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ի՞նչ փնտրեց ու չգտավ Եվրոպայում Վրաստանը, որ այսքան տարի անց փորձում է հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետ iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը հայտնի է դարձել 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը ըստ Goal պորտալի Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ. Զախարովա Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Պոլինա Աղաջանյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Կրակոցներ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում Թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. Պուտին Մեծ անակնկալ՝ Երևանի փոքրիկ ֆուտբոլասերներին. Ավինյան Իրավապահները «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին «Զվարթնոց»-ից տարել են բաժանմունք Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ
Ի՞նչ փնտրեց ու չգտավ Եվրոպայում Վրաստանը, որ այսքան տարի անց փորձում է հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետiPhone 18e-ի հնարավոր բնութագիրը հայտնի է դարձել 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը ըստ Goal պորտալի Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ. Զախարովա Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Պոլինա Աղաջանյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրՖրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետԿրակոցներ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրումԹուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. ՊուտինՄեծ անակնկալ՝ Երևանի փոքրիկ ֆուտբոլասերներին. ԱվինյանԻրավապահները «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին «Զվարթնոց»-ից տարել են բաժանմունք Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնելԲելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա Քննվել է Իհլամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարին ակադեմիայի անդամների կազմից հեռացնելու հարցը ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել Հռոմում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնության նախարարինՆա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին. Զախարովա Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը Երեք տարում 23 կայան Մոսկվայում , իսկ Երևանում վեց տարի դատարկ խոստումներՓլուզում Երևանի տներից մեկում Իրանի սահմանին սահմանանշանների չափագրման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի. ՓաշինյանՄենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում. ՄիրզոյանըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ կանխվել է կրակի տարածումըՍոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. ՍարգսյանԻրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնելու մասին ԱՄՆ-ը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներինԿարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին. ԶելինսկիՊաշտոնապես հերքվեց նախագծի միջազգային լինելու` մինչ այժմ ներկայացված կառավարական սուտը. ՂազարյանՔվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքն առաջատարն է«Սևան» ազգային պարկի ափամերձ տարածքներում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան․ սա ոչ թե հիպոթեզ է, այլ փաստագրելի իրականություն․ Այսեր ՂազարյանԽաչատրյանի մոտ պառկելախոցեր կան առաջին փուլում գտնվող. ՍարգսյանԵթե դուք Հարավկովկասյան երկաթուղիների մասին պատրաստվում էիք հարց տալ, բարի լինեիք բացել, կարդալ. Կառավարությունը բոլոր պայմանագրերը անգիր չի հիշում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականԱմեն ինչ չեմ կարող այս ամբիոնից ասել, այլ երկրների անուններ պետք է տամ, նրանց վատ դրության մեջ դնեմ. նախարարը՝ գերիներին վերադարձնելու աշխատանքների մասինՀարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի 802 մլն դոլար, նախորդ տարի՝ 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԻշխանության թվեր նկարելու մոլուցքն ու իրականությունը Իսպանիայի թագուհին այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանՊարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն ընդունակ է լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիԽորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսեթի համար քվեարկությունը. ԶաքարյանԱմեն անգամ, երբ այցելում եմ ՀՀ, ցանկություն է առաջանում կրկին այցելել, փորձում եմ այնպես անել, որ կինս ու ընտանիքս նույնպես այցելեն. Սաուդյան Արաբիայի արքայազնՅամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ. El EspañolԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են. ՀԿԱԾՈնց կարող եմ քայլել, եթե ոսկոր չկա ոտքիս մեջ․ Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանըԱրտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը պետք է քննարկվի նոր Սահմանադրությունը ԱԺ բերելուց հետո. ԱլեքսանյանՈ՞վ է խոսում Սարիկ Մինասյանի բերանով և ո՞վ է պատասխան տալու նրա հայտարարությունների համար
Հայաստան

Ո՞վ է խոսում Սարիկ Մինասյանի բերանով և ո՞վ է պատասխան տալու նրա հայտարարությունների համար

Իշխանական պատգամավոր Սարիկ Մինասյանի հայտարարությունը 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան մակերեսային կարող է լինել անվտանգային բարդ հարցերի շուրջ իշխանական խոսույթը։ Ռազմաբազայի նշանակությունը փորձել չափել միայն հնարավոր պատերազմի դեպքում նրա դիմադրության տևողությամբ կամ Գյումրիում ստեղծվող տնտեսական աշխուժությամբ՝ նշանակում է անտեսել խնդրի առանցքը։

Մինասյանը հայտարարում է, թե ռազմաբազան Հայաստանի անվտանգային խնդիր չի լուծում, իսկ Թուրքիայի հետ պատերազմի դեպքում, իր ուսումնասիրությունների համաձայն, կարող է դիմակայել ընդամենը 20 րոպե։ Սա այն դեպքն է, երբ նախքան նման վստահությամբ թվեր հնչեցնելը պետք է հասկանալ, թե ինչի մասին ես խոսում։

Ռազմաբազայի նշանակությունը միայն մարտի դաշտում կռվելու կամ հակառակորդի առաջ այսքան կամ այնքան ժամանակ դիմանալու մեջ չէ։ Այն նաև զսպման գործոն է։ Ռազմական ներկայությունը, դաշնակցային պարտավորությունները և հնարավոր հակամարտության ավելի լայն պատերազմի վերածվելու վտանգը ռազմավարական հաշվարկի մաս են։ Հետևաբար ռազմաբազայի դերը միայն «քսան րոպեով» չափելը նույնքան պարզունակ է, որքան երկրի անվտանգությունը միայն մեկ զորամասի մարտունակությամբ գնահատելը։

Եթե Թուրքիան հարձակվի ռուսական ռազմաբազայի վրա, դա չի կարող դիտարկվել պարզապես որպես Հայաստանի տարածքում տեղակայված մեկ ռազմական օբյեկտի դեմ գործողություն։ Հարվածի հանգամանքներից և իրավական գնահատականից կախված այն կարող է ընկալվել նաև որպես Ռուսաստանի դեմ ուղղված զինված գործողություն, կտրուկ փոխելով հակամարտության քաղաքական ու ռազմական հաշվարկները։ Հենց այս հանգամանքն էլ զսպման գործոնի կարևոր մասն է։

Իսկ իշխանական խոսնակների ու քաղաքական շոումենների համար ռազմաբազայի հարցը վերածել գույքահարկի, աշխատատեղերի և «քանի րոպե կդիմանա» պարզունակ բանավեճի նշանակում է հանրությանը ներկայացնել խնդրի միայն մի հատվածը անտեսելով դրա ռազմավարական բովանդակությունը։ 

Գույքահարկի մասին խոսելիս էլ արժե ամբողջական պատկեր ունենալ։ Ռազմաբազան Գյումրիում ոչ միայն տնտեսական որոշակի աշխուժություն է ապահովում, այլև աշխատատեղերի, տեղական ծառայությունների, առևտրի և իր հետ տնտեսական հարաբերություններ ունեցող ընկերությունների միջոցով մասնակցում է քաղաքի տնտեսական կյանքին։ Հետևաբար դրա հնարավոր հեռացման հետևանքները միայն հարկային արտոնությունների վերացմամբ կամ չվճարված գույքահարկի հաշվարկով չափել հնարավոր չէ։

Իհարկե տողատակերն էլ պակաս տեսանելի չեն, որ նման հայտարարությունները հատկապես նոյեմբերին ընդառաջ են արվում , երբ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է վերջնական կողմնորոշում , ինչպես ՀԱՊԿ֊ում լինելու , այնպես էլ ԵԱՏՄ֊ում մնալու ու արդեն տեսանելի է նաև գազի գնի աստղաբաշխական թանկացումը Հայաստանում ։Եվ եթե իշխանական թևը կարծում է ,թե նման հայտարարություններով ,կամ Շիրակի մարզպետի «իվաններ» որակավորմամբ կդառնան զսպաշապիկ ,ապա շոուն դառնում է էժան կոմեդիա ։ 

Եթե մի պահ հիշենք նաև  ՌԴ նախագահի ռազմաբազայի մասին հայտարարությունը «Եթե հայկական կողմը գտնի ,որ այն պետք չէ, մենք հաջորդ օրը դուրս կհանենք ռազմաբազան» , ապա նմանատիպ խաղերը ցածր մակարդակի վրա դառնում են ուղիղ հղում դեպի Ռուսաստան։

Այնուամենայնիվ ամենամտահոգիչը նույնիսկ պատգամավորի գնահատականը չէ, այլ այն քաղաքական միջավայրը, որտեղ նման հայտարարությունները հնչում են առանց դրանց ռազմավարական հետևանքների մասին լուրջ հանրային քննարկման։ Եթե իշխանության ներկայացուցիչը հրապարակայնորեն խոսում է ռազմաբազայի հեռացման հնարավորության մասին, ապա հասարակությունն իրավունք ունի ակնկալելու հստակ պատասխան սա նրա անձնական տեսակե՞տն է, քաղաքական խմբակցության դիրքորոշո՞ւմը, թե՞ իշխանության ներսում քննարկվող մոտեցում։ 

Արմինե Մելքոնյան