Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի 802 մլն դոլար, նախորդ տարի՝ 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ Մանուկյան
Ներկայումս Հաշվեքննիչ պալատից (ՀՊ) առնվազը 3-ը նախկին Վերահսկիչ պալատի կարկառուն դեմքերն են, մեկն էլ կրկին նախկիններից, եկել է ԱԺ-ից, հիմա ուզում եմ հասկանամ ձեր ասած համակարգային կոռուպցիան։ Եթե մեկը վերցրել է, ուրեմը մեկին պետք է տար չէ՞, մոտավորապես այդպես պետք է լիներ: Այս մասին Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված Կարեն Առուստամյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նշելով, որ ՀՊ-ն նախկինում գնացել պետական կառույցները ստուգել են՝ հարցրեց, թե ինչ վիճակ է եղել։
«Ստացվում է ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի, բայց ամենաշատը Վերահսկիչ պալատին և նրա նախագահին քննադատել է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ընդդիմադիր պատգամվորը և հարցեր տվեց ՀՊ նախկին հաշվետվությունից, միլիոնավոր դրամների խեղաթյուրման և նույն Առուստամյանի համակարգած քննության ընթացքում բացահատած 21 մլրդ դրամի խեղաթյուրման մասին, և հետաքրքրվեց, թե այդ բացահայտումներից բյուջե վերադարձի հաշվետվություն ունե՞ն։
«Մի բան էլ եմ ուզում հասկանալ, այն վախենալու թվերը, որ ասում եք. «խեղաթյուրվել» է 21 մլրդ դրամ, կամ Աշտարակի համայնքապետարանում 1.1 մլրդ դրամ նվազ խեղաթյուրում։ Նվազ ու ավել խեղաթյուրումն ինչ է, դրանից հետո կապը կտրվում է, թե ինչ-որ պաշտոնյա մեղադրվե՞լ է կամ գործ է հարուցվել»,-հավելել է նա:
Կարեն Առուստամյանն ասաց, որ մեթոդական առումով խեղաթյուրումը դեռ չարաշահում չէ, իսկ պալատի աշխատանքի արդյունավետությունը չի գնահատվում բյուջե վերականգնած գումարներով, այլ այն է, թե ՀՊ-ն արդյունավետությունը բարձրացնելու առաջարկություն ներկայացրել է և այն արդյոք ընդունվել է։
«Ես արձանագրեցի, որ դուք խուսանավեցիք պատասխանել, թե մի հատ 548 մլն դրամ նախնական վնասն ինչ եղավ 2024 թվականին. 2023 թվականի հաշվետվությունում էլ 222 մլն վնասն էր։ Ձեր պալատի գործունեությունը հարկատուների վրա նստել է այս տարի 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր քյարը որն է այդտեղ։ Հարկատուն հարկը տալիս է, որ դուք աշխատեք, բերեք այդ վնասները վերականգնեք, գաք ասեք, որ այսքան գումար հետ է եկել բյուջե»,-արձանագրեց Մեսրոպ Մանուկյանը։


















































27 տարի անց էլ ցավն ու կորստի զգացումը չեն մարում. Մանուկյան
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Ինչո՞ւ է ՔՊ-ի ողջ ծանր հրետանին կախվել աներոջս բենզալցակայանից.Մանուկյան
Աննախադեպ իրավիճակ է, երբ երկրի առջև ծառացած բազմաթիվ անվտանգային, սոցիալական խնդիրների պայմաններում ԱԺ-ն քննարկման ընդամենը երկու հարց ուներ. Մանուկյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված