Արիկի (Յուրի Գրիգորյան) 80֊ամյակին մեծ ցուցադրություն է կազմակերպվել Մոսկվայի սրտում
Մոսկվայի սրտում Զուրաբ Ծերեթելու թանգարանի երրորդ հարկում նոյեմբերի 4֊26֊ը ցեւցադրվելու է հայ գեղանկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Յուրի Գրիգորյանի (Արիկ) կտավները։
Ցուցահանդեսը կազմակերպվել է վարպետի 80֊ամյակի կապակցությամբ։
Յուրի Գրիգորյանը սերում է Արցախից և իր կտավներում հաճախ է անդրադառնում հայրենի Արցախի ամեն անկյունին, իրենց բակից մինչև Արցախյան կանայք, հարևանի դիմանկարից մինչև տեղահանված մարդիկ։
Պատկերասրահի դեռ մուտքի մոտ զգացվում է հայականության շունչը, նախասրահում կտավ է, որը կարծես կտավից անդին հուշում է հայ կնոջ կերպարի մասին, զուսպ, խոհեմ, տանջված ու մտորումների մեջ։
Դու հայտնվում ես մի աշխարհում, որտեղ անկարելի է չառերեսվել սեփական պատմության հետ, որտեղ կա պատմական ցավ, գյուղացու հոգս ու տան միակ կերակրող կովի նկարը։
Կանգնում ես ու մի ամբողջ պատմություն սկսում է էսքիզվել արդեն պատրաստի կտավներից դուրս։ Թառը ձեռքին «Արցախցի երաժիշտը» կտավից գույներից բացի, քեզ թվում է ուր որ է պատկերասրահը լցվելու է հայ գյուղացու «Հորովելով», քթիդ տակ սկսում ես մրմնջալ ու քայլերդ ավելի դանդաղ ընկալվում ես նկարչի գույների խաղաղության աշխարհում։
2020թվականի Արցախյան պատերազմի մասին կտավները հիմնականում ցավի մասին էին, տեղահանված արցախցիների տեսքով։
Իր ցավը նկարիչը տալիս է վրձինին ու չի հանգստանում, ու թվում է մեկ, երկու ,երեք ...
Թվում է ...
Տեղահանված մարդկանց նկարելով ցավը չի մեղմվում, նկարն էլ չի դառնում գլուխգործոց այլ շարունակում է մնալ ցավի արտացոլանք, ցավի ու տառապանքի գույն։
Արմինե Մելքոնյան


















































Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի