Ալիևը սեղմ ժամկետ է տվել Սահմանադրության փոփոխության, ինչո՞ւ է քաղաքական հետապնդումը դարձել օրակարգ
Օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմանը, ապա «հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ», և այդ ճնշումը պետք է առաջնորդի իշխող մեծամասնությունը։ Այս հայտարարությունից ընդամենը օրեր անց, այսօր ` նոյեմբերի 4֊ին, Սամվել Կարապետյանը հերթական քաղաքական հետապնդմանը ենթարկվեց։
Այստեղ խնդիրը երկու առանձին հարթությամբ պետք է դիտարկել։
Առաջինը՝ Սամվել Կարապետյանին անընդհատ պիտակավորում են որպես «ռուսական դրածո», նրա հասցեին հնչեցնում մեղադրանքներ, առանց դրանք հանրությանը համոզիչ փաստերով ներկայացնելու։ Նման մի պիտակի համար ի դեպ Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին։
Երկրորդը` նույն իշխանությունը, որը ուրիշներին մեղադրում է օտարերկրյա ազդեցության տակ լինելու մեջ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում հայտնվել է Ադրբեջանի ներկայացրած պահանջների կենտրոնում։ Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղման վերացումը։ Իսկ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ այդ հղումը չպետք է լինի։ Նոյեմբերին նախատեսվում է հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը, որն այդպես մասին կետ չի ունենալու։
Եթե Սամվել Կարապետյանի ռուսական ազդեցության գործակալ լինելու մասին պնդումները դեռևս չապացուցված քաղաքական մեղադրանքներ են, ապա Ադրբեջանի սահմանադրական պահանջն ու դրան հաջորդող իշխանության գործողություններն հրապարակային փաստեր են։ Եվ այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է «գողը առաջինը գոռում,բռնեք գողին», երբ սեփական հայրենիքի հիմնարար օրենքի փոփոխության հարցում հաշվի է առնում Ադրբեջանի պահանջները, իսկ հայրենիքի սահմանները անկլավների անվան տակ մատուցվում Ադրբեջանին։
Ինչո՞ւ է ուրիշներին օտարերկրյա շահեր սպասարկելու մեջ մեղադրում այն իշխանությունը, որի օրակարգում հայտնվել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքվի պահանջով։
Հիշեցնենք, որ աշխարհում չկա նման նախադեպ, որ որևէ երկիր իր Սահմանադրությունը փոխի այլ երկրի պահանջով։ Իսկ փոխողները դեռ խոսում են ուրիշների ազդեցության տակ լինելուց։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի