Արցախի հանրային խորհրդի անդամները նոյեմբերի 9-ին կայցելեն Եռաբլուր
Արցախի հանրային խորհրդի անդամները նոյեմբերի 9-ին կայցելեն Եռաբլուր. նամակներ կհանձնվեն նաեւ Կառավարությանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, նոյեմբերի 9-ին, Ժամը 10.00-ին, ԱՀ Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը։
«Նույն օրը պաշտոնական նամակներ կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Նամակների հիմնական ուղերձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած, սակայն մինչ օրս չկատարված պարտավորությունների, ինչպես նաև արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցի ապահովումն է։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին և բարձրաձայնելու մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերը»,- մասնավորապես ասված է հրապարակման մեջ։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...