Սեփական արտաքինից ավելի գոհ լինելը կարող է դրականորեն անդրադառնալ ինքնավստահության և սոցիալական շփումների վրա. բժիշկ Վանանդ
Ինստագրամում հետաքրքիր նյութ ուշադրությունս գրավեց. Հոլանդիայից ժամանած մի երիտասարդը Հայաստան էր եկել բժիշկ Վանանդի մոտ ճաղատության դեմ պայքարելու կամ, ժողովրդի լեզվով ասած, մազերը «կրակելու»։
Պատուհանից այն կողմ 21-րդ դարն է, և տղամարդիկ նույնպես ցանկանում են գեղեցիկ տեսք ունենալ։ Իսկ երբ խոսքը ճաղատության մասին է, ժամանակակից բժշկությունն արդեն առաջարկում է լուծումներ, որոնք կարող են էապես փոխել մարդու արտաքինն ու ինքնազգացողությունը։
Տեսանյութը հաջողված էր․ երիտասարդի նախնական և վերջնական կերպարներն իսկապես տարբեր էին։ Նա ավելի երիտասարդ տեսք ուներ, իսկ արտաքին փոփոխությունը կարծես նաև ինքնավստահություն էր հաղորդել նրան։
Սակայն մի կարևոր հարց բաց էր մնում․ ինչո՞ւ էր Հոլանդիայում ապրող մեր հայրենակիցը նախընտրել մազերի փոխպատվաստման համար գալ Հայաստան։ Արդյո՞ք պատճառը միայն հայրենիքի հանդեպ վստահությունն էր, թե՞ նաև Եվրոպայի և Հայաստանի բժշկական ծառայությունների գների էական տարբերությունը։ Եվ ինչո՞ւ այս պատմությունների մասին խոսելիս հաճախ շրջանցվում է ֆինանսական գործոնը։
Այս և մեզ հետաքրքրող այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ բժիշկ Վանանդից։
֊Վերջից գանք, ունեցել եք բուժառու ,որ դրսում է այդ միջամտությանը դիմել ,բայց հետո դժգոհել է և եկել Ձեր մոտ։
֊Այո,այդպիսի բուժառուներ եղել են:Երբ բուժառուն դժգոհ է նախկինում կատարված մազերի փոխպատվաստման արդյունքից, առաջին քայլը պատճառը հասկանալն է՝ անբնական մազագի՞ծ, անբավարար խտությո՞ւն, թե՞ դոնորական հատվածի վնասում։ Մեր կլինիկայում մանրակրկիտ գնահատում ենք, թե իրականում ինչ կարելի է շտկել և որքան դոնորական մազ է պահպանվել։ Դոնորական պաշարը սահմանափակ է, ուստի յուրաքանչյուր հաջորդ միջամտություն պահանջում է զգույշ պլանավորում։ Արդյունքի որակի մեջ մեծ դեր ունի վիրաբույժի և թիմի մասնագիտական փորձը։
֊ Որքա՞ն է իրականում արժենում մազերի փոխպատվաստումը դրսում և Հայաստանում։ Եթե համեմատենք նույն ծավալի և որակի միջամտությունները, ինչքա՞ն գումար կարող է խնայել պացիենտը ընտրելով Հայաստանը։
֊ Արտերկրում մազերի փոխպատվաստման արժեքը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված երկրից, կլինիկայից, կիրառվող մեթոդից և միջամտության ծավալից։ Մեր կլինիկայում ստանդարտ FUE մեթոդով մազերի փոխպատվաստման արժեքը սկսվում է 2,000 ԱՄՆ դոլարից։
Հնարավոր խնայողությունը ճիշտ հաշվարկելու համար անհրաժեշտ է համեմատել նույն ծավալի և նույն ծառայությունները ներառող միջամտությունները՝ հաշվի առնելով նաև ճանապարհածախսը, կացությունն ու հետվիրահատական հսկողությունը։ Օրինակ՝ եթե համարժեք միջամտությունն արտերկրում արժե 6,000, իսկ Հայաստանում՝ 2,000 ԱՄՆ դոլար, ապա տարբերությունը կազմում է 4,000 ԱՄՆ դոլար՝ առանց ճանապարհորդության հետ կապված ծախսերի։ Սա միայն հաշվարկային օրինակ է։
֊ Արդյո՞ք մազերի փոխպատվաստումը բոլոր տեսակի ճաղատության լուծումն է։ Ո՞վ կարող է դառնալ հաջող միջամտության թեկնածու, իսկ ո՞ր դեպքերում սպասվող արդյունքը կարող է չարդարացնել պացիենտի ակնկալիքները։
֊ Մազերի փոխպատվաստումը անդրոգենետիկ մազաթափության բուժման արդյունավետ տարբերակներից մեկն է, սակայն այն լուծում չէ մազաթափության բոլոր տեսակների համար։ Մեր առաջին քայլը ճշգրիտ ախտորոշումն է, որին հաջորդում է բուժման հնարավոր տարբերակների քննարկումը։ Միջամտության համար համապատասխան թեկնածուն պետք է ունենա բավարար քանակությամբ առողջ դոնորական մազեր, փոխպատվաստման համար հարմար գլխամաշկ և իրատեսական ակնկալիքներ։
֊ Որքա՞ն բնական և երկարատև է արդյունքը։ Որքա՞ն ժամանակ է պահանջվում վերջնական արդյունքը տեսնելու համար, և հնարավո՞ր է, որ փոխպատվաստված մազերը տարիների ընթացքում կրկին նոսրանան։
֊Մանրակրկիտ պլանավորված և ճիշտ կատարված մազերի փոխպատվաստումը կարող է ապահովել շատ բնական արդյունք։ Հաջողությունը կախված է ոչ միայն փոխպատվաստված մազերի քանակից, այլև մազագծի ձևավորումից, մազերի աճի ուղղությունից ու բաշխումից, ինչպես նաև վիրաբույժի և թիմի փորձից։
Արդյունքը ձևավորվում է աստիճանաբար։ Տեսանելի բարելավումը սովորաբար նկատվում է 6–9 ամսվա ընթացքում, իսկ վերջնական գնահատումը հիմնականում կատարվում է մոտ 12 ամիս անց։ Որոշ դեպքերում ամբողջական արդյունքի ձևավորումը կարող է տևել մինչև 18 ամիս։
Փոխպատվաստված մազերը սովորաբար պահպանվում են երկար տարիներ, սակայն խոստանալ, որ դրանք մարդու ողջ կյանքի ընթացքում երբեք չեն նոսրանա, մոլորեցնող կլինի։ Բացի այդ, սեփական՝ չփոխպատվաստված մազերը կարող են շարունակել նոսրանալ։ Ուստի ընդհանուր արդյունքը պահպանելու համար կարևոր են երկարաժամկետ հսկողությունը և, անհրաժեշտության դեպքում, դեղորայքային բուժումը։
֊Մազերի փոխպատվաստումը միայն արտաքինի՞ փոփոխություն է, թե՞ նաև հոգեբանական ազդեցություն ունի։ Ձեր փորձից ելնելով՝ որքանո՞վ է փոխվում տղամարդու ինքնավստահությունը միջամտությունից հետո, և ինչպե՞ս տարբերել իրական ակնկալիքները սոցիալական ցանցերում ներկայացվող իդեալականացված արդյունքներից։
֊ Մազերի փոխպատվաստման ազդեցությունը կարող է չսահմանափակվել միայն արտաքին տեսքով։ Սեփական արտաքինից ավելի գոհ լինելը կարող է դրականորեն անդրադառնալ ինքնավստահության և սոցիալական շփումների վրա։
Սոցիալական ցանցերում արդյունքները գնահատելիս խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել՝ արդյոք «մինչև» և «հետո» լուսանկարներն արված են նույն լուսավորությամբ, նույն անկյունից և համադրելի սանրվածքով։ Կարևոր է նաև ուսումնասիրել դոնորական հատվածի տեսքը և պարզել, թե որքան ժամանակ է անցել միջամտությունից։
Մեր նպատակն է յուրաքանչյուր բուժառուի անհատական հնարավորությունների հիման վրա պլանավորել բնական տեսք ունեցող արդյունք:
Բժիշկ Վանանդի հետ զրուցեց Արմինե Մելքոնյանը


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...