Մոնղոլիայի նախագահը կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին հրաժարական է տվել
Մոնղոլիայի ղեկավար Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին՝ պետական երկաթուղային նախագծի իրականացման ժամանակ ֆինանսական օգուտ ունենալու մեղադրանքներից հետո։
Խուրելսուխը հայտարարել է, որ կհամագործակցի քննչական մարմինների հետ, փոխանցում է գործակալությունը։
Մեղադրանքները կապված են Տավան-Տոլգոյ-Գաշունսուխայտ երկաթուղու շինարարության գաղտնի ացկացված մրցույթի հետ, որի հաղթող է ճանաչվել Bodi Group ընկերությունը։ Ենթադրվում է, որ այդ գործարքի շրջանակում քաղաքական տարբեր գործիչները կարող էին ընդհանուր առմամբ 110 մլն դոլար կաշառք ստանալ։
Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 16-ին էր պահանջել նախագահի և այլ պաշտոնյաների հրաժարականը՝ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու համար, ինչի նպատակով Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել էին ստեղծել խորհրդարանական քննիչ ժամանակավոր հանձնաժողով։
Նախաձեռնությանը սատարել է 42 խորհրդարանական։ Նրանք նաև պահանջել են գաղտնազերծել Մոնղոլիայի Ազգային անվտանգության խորհրդի բոլոր հանձնարարականները, որ թողարկվել են 2019 թվականից ի վեր։ Հարցը նախատեսվում է քննարկել խորհրդարանի նոյեմբերի 19-20-ի լիագումար նիստերում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/313798/
ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են


















































ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական հեռագիր է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ. Էդգար Շաթիրյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է ևս մեկ քայլով ընդառաջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
Իսրայելին տրվող ամերիկյան օգնությունը կդադարեցվի. Թրամփ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը