Նրանք կիմանան, թե ում են ֆինանսավորում՝ նրանց, ովքեր հետագայում կսպանեն իրենց. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Իտալիայի վարչապետ Ջորջինա Մելոնիի քննադատությունը՝ կապված ուկրաինական վիճահարույց «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում իտալացի քաղաքացիների ներառման հետ, անվանել է «հետաքրքիր տրամաբանություն»։
Il Fatto Quotidiano-ի փախանցմամբ, Մելոնին անձամբ բողոքել է Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի «Միրոտվորեց»-ի շուրջ ծագած սկանդալի կապակցությամբ։
Իր Տելեգրամյան էջում Զախարովան գրել է. «Ըստ Մելոնիի՝ կարո՞ղ են ներառվել նաև ուրիշներ, այդ թվում՝ երեխաներ։ Մի՞թե միայն իտալացիները չեն կարող ներառվել։ Հետաքրքիր տրամաբանություն է՝ հաշվի առնելով, թե որքան գումար է Հռոմը ծախսել Բանկովա փողոցում ահաբեկիչներին աջակցելու համար։ Մյուս կողմից, նրանք կիմանան, թե ում են ֆինանսավորում՝ նրանց, ովքեր հետագայում կսպանեն իրենց»։
«Մենք կարծում էինք, որ նման ծայրահեղական կայքեր նույնիսկ չպետք է գոյություն ունենան», - հավելել է դիվանագետը։
Նշենք, որ ուկրաինական «Միրոտվորեց» կայքը հայտնի է իր վիճահարույց հրապարակումներով, որոնք բացահայտում են լրագրողների, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների և այլ քաղաքացիների անձնական տվյալները՝ նրանց անվանելով «հայրենիքի դավաճաններ»։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել