Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Համաձայնեցված է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմը Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է. Միրզոյան ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 18-23-ը Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպում Հրդեհ՝ Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկում Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել Պայմանագրային զինծառայող է մահացել Արմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Շարունակելու ենք պահպանել ու պաշտպանել մեր հերոսների հիշատակը՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում. Դանիելյան Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան Անկախությունից հրաժարում քարոզողների գործունեությունը կարգելվի.Գալյան
Համաձայնեցված է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմը Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է. Միրզոյան ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 18-23-ըՎաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպումՀրդեհ՝ Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկումՀայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել
Պայմանագրային զինծառայող է մահացելԱրմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Շարունակելու ենք պահպանել ու պաշտպանել մեր հերոսների հիշատակը՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում. ԴանիելյանԱդրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան Անկախությունից հրաժարում քարոզողների գործունեությունը կարգելվի.ԳալյանԱլեն Սիմոնյանն ընդունել է Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը Ամեն օր մեծացող խաղաղության գինն ու ծնկաչոք ապրելու ցավը Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՆոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի միջև լիարժեք բանակցություններ նախատեսված չեն. Պեսկով Դանակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Անթալիայի օդանավակայանում 69 մարդ է տարհանվել ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին ահազանգից հետոՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետՍա օլիգարխիայի Սահմանադրություն է. ձեր պատասխանատվության ժամը եկել է, և հերթով գտնում եք ձեր տեղը՝ ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում. Փաշինյանը՝ ընդդիմությանըԳետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք կառավարելու. ՓաշինյանՀանրային բարիքը, որը ստեղծել ենք և այսօր մեր ժողովուրդն օգտվում է, խաղաղության պտուղ է. Ավանեսյան
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հարց
Մրցակցության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության համար մոտ 87,5 մլն ՀՀ դրամի տուգանել է «Վիվա Արմենիա»-ին, «Յուքոմ»-ին և «Տելեկոմ Արմենիա»-ին«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են ՀայաստանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՊապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցերԱբու Դաբիում աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրՈր թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղներըTRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ ԲայրամովՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել ենՀայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանում հայ գերիների խնդիրներըToyota-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են«Մարդկային» (human) բառը դարձել է տարվա բառ՝ ըստ Քեմբրիջի բառարանիԵրեք պետության ղեկավարները Շենժենում եռակողմ հանդիպմանը կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր. ՉԺՀ ԱԳՆՈ՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան2027 թ․ կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլԾեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներ ենՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին2-րդ շարքում կայանելու, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը. ԱԺ-ն ընդունեց նախագիծըՎլադիմիր Պուտիը և Սի Ծինփինը հանդիպել են Շենժենում Քուվեյթում ամերիկյան ավիաբազան հարձակման է ենթարկվել Իրանի կողմից Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ. Սավգուլյան Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը. «Հրապարակ»ՔՊ-ն սադրիչ պլան ունի. «Հրապարակ»Վլադիմիր Պուտինի այսօրվա այցը Չինաստան սովորական դիվանագիտական այց չէ. ԲաբայանՌուսական բանակը գրավեց Զապորոժիեի մարզի ԶալիվնոյենՌԴ ՊՆ-ն հայտնել է Կեմերովոյի մարզում Ան-12-ի կործանման հետևանքով 19 մարդու զոհվելու մասին
Հայաստան

30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը․ Սլավա Ստեփանյան

Մոսկվայի հայկական թատրոնի ջանքերով վերականգնվեց արդարությունը, և Լազարյան տանը ձևավորված առաջին հայկական պետական դրամատիկական ստուդիան ընդգրկվեց Մոսկվայի գեղարվեստական թատրոնի պատմության մեջ՝ որպես մասնաճյուղ։ Այդ ստուդիայի հիման վրա է ձևավորվել Մոսկվայի ներկայիս հայկական թատրոնը։ Այս մասին ArmRus.info լրատվական գործակալության հետ զրույցում նշեց Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Սլավա Ստեփանյանը:

«Լազարյանների տանն է առաջին հայկական պրոֆեսիոնալ թատրոնը բացվել։ Սուրեն Խաչատրյանը, որը Ստանիսլավսկու առաջին ստուդիան էր ավարտել և մեծ ցանկություն ուներ անպայման Ռուսաստանում հայկական թատրոն բացելու, 1918-ին սկսում է այդ ուղղությամբ աշխատել, ինքը նաև ակտիվ հասարակական գործիչ էր»,-պատմում է Սլավա Ստեփանյանը և հավելում, որ հեղափոխությունից հետո Ստանիսլավսկու առաջին ստուդիայի սաների հետ Սուրեն խաչատրյանը մեկնում է թուրքական ճակատ՝ ռուսական բանակին ոգեշնչելու և այնտեղ 9 տարբեր քաղաքներում՝ Տրապիզոն, Վան, Կարս և այլն, ելույթներ են ունենում, ոգևորում։

«Սուրեն Խաչատրյանը վերադառնում է Մոսկվա, նրան նշանակում են ազգային կոմիսարիատի ղեկավար և առաջարկում են բացել թատրոններ փոքր ազգերի համար։ Երբ նա դառնում է ազգային գործերի գծով ղեկավար, կարողանում է բացել առաջին հայկական պետական դրամատիկական ստուդիան դեկտեմբեր ամսին։ Այն վատ, ցուրտ տարիներին, հեղափոխությունից հետո քարուքանդ եղած Ռուսաստանում կարողանում է պետական կարգավիճակ ձեռք բերել ստուդիայի համար»,-նշում է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

1919 թ․ սկզբից արդեն սկսում են ձևավորել խումբը, սկզբում դասերն անցկացնում են КГБ-ի` ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի շենքում։ Հետո Լազարյանների հետ խոսում են, թատերական խումբը տեղափոխվում է ներկայիս հայկական դեսպանատան շենք, այն ժամանակվա Լազարյան ճեմարան՝ Արևելյան լեզուների ինստիտուտ։

«Սուրեն Խաչատրյանի աջակցությամբ բացվել են նաև հրեական, ուկրաինական, բելառուսական, վրացական, ուզբեկական խմբեր։ Եվ 1919 թ․ ամռանից, քանի որ խումբը տեղափոխվել էր Լազարյան ճեմարանի շենք, այնտեղ նրանք սկսում են ակտիվորեն դասեր անել, որտեղ հրավիրում են դասերի Հեվսեփ Օրբելուն, Վահան Տերյանին, Գեորգի Յակուլովին, Նիկողայոս Մառին և այդ ժամանակվա այլ կարկառուն ներկայացուցիչների։ Սուրեն խաչատրյանը Ստանիսլավսկուն է հրավիրում աշխատանքի, Վախթանգովն է այնտեղ դասեր տալիս։ Կատարվում է շատ հետաքրքիր բան․ այդ ժամանկավա ամենակարկառուն դեմքերը՝ Վախթանգովն ու Ստանիսլավսկին դասեր են տալիս հայկական ստուդիայում, դա դառնում է Մոսկվայի հայկական թատրոնի հիմքը»,-պարզաբանում է Սլավա Ստեփանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչով է հիմնավորվում այն թեզը, որ Մոսկվայի հայկական թատրոնը ձևավորվել է այդ ստուդիայի հիման վրա՝ թատրոնի ղեկավարը պարզաբանում է․ «Մենք թատրոնը բացեցինք հենց այդ՝ Աստծո կողմից օրհնված պատերի մեջ՝ ներկայիս դեսպանատան, այն ժամանակվա Լազարյան տան շենքում։ Մեր ստուդիան բացվեց 2002 թ․՝ 50 տարվա դադարից հետո, որովհետև մինչև 1952 թվականը գործում էր, 52 թվականին Բերիան փակեց։ 30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք։ Ես նելլի Ռուբենովնա Շահբազովայի հետ՝ Թիֆլիսից իմ գործընկերոջ հետ եկա և այստեղ բացեցինք ստուդիան, որի դասավանդման ծրագիրը համահունչ էր Սուրեն Խաչատրյանի ծրագրին»։

Այս տարի Երևանում՝ ԵՊՀ շենքում «Լազարյան ընթերցումներ» թեմայով գիտաժողովից հետո այստեղ նույնպես՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում անցկացվել է գիտաժողով, որը կոչվում էր «Սոլովյովյան ընթերցումներ»։ Ռուս թատերագետ և գրականագետ Իննա Սոլովյովան, որը Ստանիսլավսկու աշակերտն է եղել, 1998 թ․ հրատարակում է «Արմատներ և ճյուղեր» գիրքը, որի շնորհիվ հայտնի է դառնում, թե ինչպես է կառուցվել Մոսկվայի գեղարվեստական թատրոնը և ինչ ստուդիաներ է ունեցել, ովքեր են դասավանդել, ովքեր են մեծ դեր խաղացել դրանում։

«Մենք այնտեղ տեսանք, որ հայկական մասն ընդգրկված չէր այդ գրքում, մենք էլ մեր թատրոնի կողմից ակտիվ աշխատեցինք և հայտ ներկայացրինք, որ մասնակցենք այդ գիտաժողովին և մեր զեկույցով ներկայանանք՝ «Անհարգի մոռացված ծառի ճյուղ․  Մոսկվայի հայկական դրամատիկական թատրոն» թեմայով։ Ղեկավարությունը սիրով հրավիրեց, մենք զեկուցեցինք և տպավորությունը շատ ազդեցիկ էր։ Ռուս մասնագետները, թատերագետները ներկա էին, ասում էին՝ շատ հետաքրքիր և անհրաժեշտ զեկույց էր։ Ներկա էր նաև Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնականը։ Մեկ ամիս հետո գնացի իր զեկույցին մասնակցելու, տեսնելու, թե ինչ է ասում Մոսկվայի գեղարվեստական թատրոնի կազմավորման մասին։ Տեսա, որ այդ թատրոնի 6-րդ ստուդիան կոչվում է հայկական դրամատիկական ստուդիա, որը ներկայիս Մոսկվայի հայկական թատրոնն է։ Այսինքն՝ դա մտցվեց ծրագրում, և մարդիկ այսօր ընդունում են, որ Մոսկվայի հայկական թատրոնը հայկական պետական դրամատիկական ստուդիայի իրավահաջորդն է և Մոսկվայի գեղարվեստական թատրոնի բաժիններից մեկը»,-հիմնավորում է Սլավա Ստեփանյանը։

Նրա ձևակերպմամբ՝ հայկական թատրոն հասկացությունը մտավ համաշխարհային թատերական մտքի ամենահեղինակավոր թատրոններից մեկի՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի կազմավորման պատմության մեջ։

Զանի Հարոյան