Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները MARÓM-ի ստեղծած հագուստով կներկայանան աշխարհի առաջնությանը
Փարիզում հիմնված հայկական արմատնելով MARÓM նորաձևության տունը և ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան սկսել են համագործակցություն։ Այս մասին տեղեկացնում է Lurer.com-ը։ Համագործակցության շրջանակում բրենդը մշակել և արտադրել է մարզիկների համար նախատեսված հագուստի հատուկ հավաքածու։
Ըստ աղբյուրի, հավաքածուն ստեղծվել է՝ ձևավորումը և ոճը քննարկելով հավաքականի առաջատար ըմբիշների հետ՝ հաշվի առնելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Նախաձեռնության նպատակն է աջակցել հայ մարզիկներին՝ ապահովելով նրանց միասնական և ներկայանալի արտաքին տեսքը պաշտոնական միջոցառումների և միջազգային մրցաշարերի ընթացքում։
MARÓM-ի ստեղծած հագուստը համադրում է հարմարավետությունն ու ժամանակակից ոճը՝ միաժամանակ արտացոլելով հայկական ինքնությունը։ Այն նախատեսված է մարզիկների ուղևորությունների, պաշտոնական միջոցառումների և ներկայացուցչական ելույթների համար։
«Մենք շնորհակալ ենք այս նախաձեռնության և մեր մարզիկներին ցուցաբերած աջակցությանհամար։ Ֆեդերացիայի համար կարևոր են նման համագործակցությունները, որոնք ոչ միայն գործնական աջակցություն են ապահովում, այլև վկայում են մեր գործունեության և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ուհոգատարության մասին»,-նշել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։
Նշենք, որ համագործակցությունը MARÓM-ի առաջին նախաձեռնությունն է սպորտի ոլորտում։
«Մեզ համար այս համագործակցությունը բնական և կարևոր քայլ է։ Ըմբշամարտն իր մեջ կրում է հարուստ պատմություն, կարգապահություն և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ, որոնք հոգեհարազատ են նաև MARÓM-ին։ Հայ մարզիկների համար հագուստ ստեղծելով, մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ նրանց միջազգային ներկայության և հայկական ինքնության արժանապատիվ ներկայացման գործում»,- նշել է MARÓM-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը:


















































Հայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանցի