Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր կտեղադրվի Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում
2028 թվականի առաջին եռամսյակում Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում նախատեսվում է Օրինջ շրջանի առաջին հանրային հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրը կառուցվում է ԱՄՆ-ի հայ համայնքի նախաձեռնությամբ։
Այս մասին հաղորդում է orangecountyarmeniangenocidememorial.org-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության հուշահամալիրը կկառուցվի Իրվայն քաղաքի «Great Park»-ի կենտրոնում, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և հայ ժողովրդի տոկունության ու հարատևության խորհրդանիշ։ Հուշահամալիրը, որի հիմքում հիշողությունն է, խորհրդանշելու է թե՛ ցավն ու կորուստը, թե՛ անսասան հույսը։ Այն նախատեսված է դառնալու մտորումների, կրթության և միասնության վայր։
Հուշահամալիրի բացումը նախատեսվում է Իրվայնի «Great Park»-ի «Heart of the Park» հատվածի բացմանը զուգահեռ, որը նախատեսված է 2028 թվականի առաջին եռամսյակում։
Հուշահամալիրի առանցքային հատվածը կլինի մոտ 3,35 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը, որը պատկերում է երեխային գրկած հայ մոր։ Բրոնզե քանդակի շուրջ կլինեն նաև թռչող կռունկներ։
Նշենք, որ նախագծի քանդակագործն է Լագունա Բիչից ճանաչված արվեստագետ Բրիտանի Ռայանը (Brittany Ryan), իսկ խճանկարի հեղինակը՝ Միա Տավոնատին (Mia Tavonatti)։


















































Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է
Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am