COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր սպորտի օր է
COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր սպորտի օր է։ Ներկայացվել են առողջ ապրելակերպի խթանման, ֆիզիկական ակտիվության տարածման և մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում անցկացված միջազգային մրցաշարերն ու 2027 թվականին սպասվող առաջնությունները։
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է տաղավար, ծանոթացել ներկայացվող ծրագրերին և զրուցել այցելուների հետ։ Նախարարը հանդիպել է նաև «Կանաչ գոտի» այցելած դպրոցականներին, ովեքեր պատմել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին իրենց մասնակցության փորձի, դրանում գրանցած հաջողությունների մասին։
Տաղավարում ներկայացվել է նաև սպորտհոլ մարզաձևը։ Այցելուները փորձել են հոլ պտտեցնել, իսկ շատերը նաև գրանցվել են՝ հետագայում թեստավորման մասնակցելու նպատակով։
Նշենք, որ սույն թվականի նոյեմբեր ամսից կգործեն մարզաձևի առաջին ակումբները։
Այցելուները ծանոթացել են Հայաստանում անցկացված խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման փորձին։
Հիշեցնենք, որ COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ԿԳՄՍՆ տաղավարը գործում է հոկտեմբերի 19-30-ը։ Սպորտին նվիրված հաջորդ օրը կանցկացվի հոկտեմբերի 27-ին:


















































ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Իտալիայում անկարգությունները մեծ վնաս են հասցրել բիզնեսին. Գվիդո Կրոզետտոն
COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. վերլուծաբան (տեսանյութ)
Ժաննա Անդրեասյանը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանցի