Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ընդունել էաշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հանդիպմանը շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման, հանցավորության դեմ պայքարի և իրավական ոլորտում փոխգործակցության զարգացման հարցերը։
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը ստորև․
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության զարգացմանը և երկու երկրների իրավասու մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է իրավական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ վստահության, կառուցողական երկխոսության և ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու պատրաստակամության վրա։ Անդրադարձ է կատարվել նաև հանցավորության դեմ պայքարի և միջազգային համագործակցության ուղղություններով համատեղ ջանքերի շարունակական զարգացման հնարավորություններին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված սերտ հարաբերություններն ու համագործակցության առկա ներուժը կարևոր նախադրյալներ են իրավական ոլորտում գործընկերության հետագա զարգացման համար»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։


















































Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյան
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը
Իշխանությունները թույլ չեն տա արմատական խմբերին շարժվել դեպի Ելիսեյան պալատ կամ Մատինյոն. Լըկորնյու
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է
Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանցի