Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին փոխանցել Բայկալ լճի պահպանման փորձը. Ումար Ռամազանով
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին փոխանցել Բայկալ լճի պահպանման փորձը՝ Սևանի էկոհամակարգը պաշտպանելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Պահպանվող Բայկալ» կազմակերպության տնօրեն Ումար Ռամազանովը։
Աղբյուրի փոխանցմամբ, Ռամազանովը հայտնել է, որ Ռուսաստանը ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում միջազգային համագործակցության փորձ ունի։ Բայկալն ու Սևանը, որպես խոշոր քաղցրահամ լճեր, ռազմավարական նշանակություն ունեն իրենց երկրների համար։
Անդրադառնալով Սևանի բնապահպանական խնդիրներին՝ Ռամազանովը նշել է, որ դրանք կարող են պայմանավորված լինել ոչ միայն կլիմայի փոփոխությամբ, այլև մարդկային գործունեությամբ, մասնավորապես՝ լճի վտակների հարակից տարածքներում և մոտակա բնակավայրերում իրականացվող շինարարությամբ։
Ըստ Ռամազանովի, ռուսական կողմը պատրաստ է կիսվել իր փորձով, աջակցել հայ գործընկերներին և ներկայացնել բնական տարածքների այցելուների հաշվառման համակարգը, որի միջոցով գիտական հաշվարկների հիման վրա կարգավորվում է զբոսաշրջային ծանրաբեռնվածությունը։


















































Հայաստանին չեն կարող հեռացնել ԵԱՏՄ-ից՝ առանց նրա համաձայնության․ Հասմիկ Հակոբյան
Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող թեկնածուն ընտրակաշառք տալու մեղադրանքով է անցնում․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ