Սելին Դիոնի կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել' 60 դոլար արժեքով
Կանադացի երգչուհի Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ելույթի կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել։ Այս մասին գրում է PEOPLE-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, Mattel ընկերության ներկայացրած Barbie Signature շարքի տիկնիկը կրում է մուգ կապույտ երկար զգեստ՝ ոգեշնչված այն հանդերձանքով, որով Դիոնը կատարել է «Տիտանիկ» ֆիլմի «My Heart Will Go On» երգը։ Կերպարն ամբողջացնում է սրտաձև կապույտ կախազարդը, որը հիշեցնում է ֆիլմի հայտնի «Օվկիանոսի սիրտը» վզնոցը։
Հիշեցնենք, որ այդ երեկո երգն արժանացել է «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգի «Օսկար» մրցանակին։ Երգչուհին նշել է, որ իր կարիերայի կարևոր պահերից մեկին նվիրված տիկնիկ ունենալը մեծ պատիվ է։ Նա հույս է հայտնել, որ այն կոգեշնչի մարդկանց վստահորեն արտահայտել իրենց անհատականությունն ու հետևել երազանքներին։
Նշենք, որ տիկնիկը հասանելի է Mattel Creations-ի առցանց հարթակում՝ 60 դոլարով։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ