Ցորենի գրեթե ամբողջ ներմուծումը, արևածաղկի ձեթի շուրջ 98%-ը՝ Ռուսաստանից․ պարենային անվտանգության հարցը Հայաստանի համար շարունակում է մնալ ռազմավարական նշանակության խնդիր
Պարենային անվտանգությունը միայն խանութներում մթերքի առկայությունը չէ։ Այն նաև երկրի կարողությունն է՝ ապահովելու բնակչությանը հիմնական սննդամթերքով նույնիսկ այն ժամանակ, երբ արտաքին շուկաներում առաջանում են ճգնաժամեր, թանկացումներ կամ մատակարարման խափանումներ։ Հայաստանի դեպքում այս հարցը հատկապես կարևոր է, քանի որ մի շարք հիմնական մթերքների ներմուծման զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Համաշխարհային բանկի WITS հարթակում հրապարակված՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրի տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 316 հազար տոննա ցորեն, որից 315 հազար տոննան՝ Ռուսաստանից։ Այսինքն՝ ներմուծված ցորենի շուրջ 99.7%-ը ռուսական ծագում ուներ։ Նույն թվականին ցորենի ներմուծման մաքսային արժեքը կազմել է մոտ 60.7 միլիոն դոլար։ "Աղբյուր՝ WITS" (https://wits.worldbank.org/trade/comtrade/en/country/ARM/year/2025/tradeflow/Imports/partner/ALL/product/1001)
Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի՝ ցորենով ինքնաբավության մակարդակը 2025 թվականին կազմել է ընդամենը 22.8%։ Այսինքն՝ ներքին արտադրությունը բավարար չէ երկրի պահանջարկն ամբողջությամբ ապահովելու համար, և ներմուծումը կենսական նշանակություն ունի հացի ու ալյուրի շուկայի համար։
Ցորենը միակ ապրանքը չէ, որի ներմուծման շղթայում Ռուսաստանը գերակշռող դիրք ունի։ 2025 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է շուրջ 27 հազար տոննա արևածաղկի և ձիթապտղի զտված ձեթ։ Դա տվյալ ապրանքային խմբի ներմուծման մոտ 98.3%-ն էր։ Ներմուծման արժեքը կազմել է շուրջ 28 միլիոն դոլար։ "Աղբյուր՝ WITS" (https://wits.worldbank.org/trade/comtrade/en/country/ARM/year/2025/tradeflow/Imports/partner/ALL/product/151219)
Ցորենի ալյուրի դեպքում նույնպես կախվածությունը բարձր է։ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 42.3 հազար տոննա ցորենի ալյուր, որի մոտ 98.9%-ը Ռուսաստանից էր։ Սա նշանակում է, որ հացի արտադրության համար անհրաժեշտ երկու կարևոր հումքային ուղղություններում՝ ցորենի և ալյուրի, ռուսական մատակարարումներն ունեն էական դեր։
Հայաստանը կախված է ներմուծումից նաև թռչնամսի շուկայում։ 2025 թվականին թռչնամսով ինքնաբավության մակարդակը կազմել է մոտ 26%։ Այսինքն ներքին արտադրությունն ապահովել է պահանջարկի միայն մոտ մեկ քառորդը, իսկ մնացածը լրացվել է ներմուծմամբ։ Ներմուծման 32%֊ը դարձյալ բաժին է ընկել ՌԴ֊ին։
Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր մատակարար է նաև եգիպտացորենի և մի շարք վերամշակված սննդամթերքների շուկաներում։ 2025 թվականին ներմուծված եգիպտացորենի շուրջ 99.7%-ը նույնպես Ռուսաստանից էր։
Այս թվերը ցույց են տալիս, որ խնդիրը միայն մեկ ապրանքի կամ մեկ շուկայի մասին չէ։ Երբ հիմնական սննդամթերքի մի քանի տեսակների մատակարարումները կենտրոնացած են նույն երկրում, արտաքին որևէ ցնցում կարող է միաժամանակ ազդել տարբեր ոլորտների վրա։


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանցի