Որոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը». Զուրաբյան
Որոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը», գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Սահմանադրության տեքստը մշակելու համար վարչապետի որոշմամբ ստեղծվել էր սահմանադրական խորհուրդ։ Սահմանվել էր աշխատակարգ, որը նախատեսում էր առաջարկների քննարկում և քվեարկությամբ ընդունում։
Բայց երբ խորհրդում դիմադրություն առաջացավ, որոշեցին շրջանցել հենց իրենց սահմանած ընթացակարգը և հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ու չգիտես ինչու դա կոչվում է «քո սահմանադրությունը»։
Ինչո՞ւ այս շտապողականությունը։ Իմ գնահատմամբ՝ Ալիևի ճնշման տակ նրա պահանջը հնարավորինս արագ կատարելու համար արդեն խոչընդոտ են համարում անգամ իրենց ստեղծած խորհրդի քննարկումներն ու քվեարկությունները։
Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է։ Հենց սա պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։
Առայժմ այսքանը։ Իսկ հիմա կծանոթանանք քո՝ Ալիևի սահմանադրությանը, Նիկո՛լ։ Տեքստ, որի մշակմանը, նպատակների սահմանմանը և անհրաժեշտության հիմնավորմանը Հայաստանի ոչ մի լուրջ քաղաքացի կամ հանրային, քաղաքական ուժ չի մասնակցել»,- գրել է նա:


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել