Վարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է էական փոփոխություններ կատարել Զինված ուժերի կառավարման և կիրառման սահմանադրական կարգում։
Նախագծի 57-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը՝ անկախ նրանից՝ երկրում պատերազմական է, թե խաղաղ իրավիճակ։
Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։
Նոր նախագծով փոփոխվում է նաև բանակի անհետաձգելի կիրառման կարգը։ Եթե անհետաձգելի անհրաժեշտություն առաջանա, զինված ուժերի կիրառման մասին որոշումը կարող է ինքնուրույն կայացնել վարչապետը։ Գործող Սահմանադրության համեմատ՝ նոր նախագծում պաշտպանության նախարարի նախնական առաջարկության պարտադիր պահանջը բացակայում է։
Միաժամանակ վարչապետը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունն իրավասու է վերացնել այդ որոշումը կամ չեղարկել դրա հիման վրա նախատեսված միջոցառումները։
Նախագծով պահպանվում է պաշտպանության նախարարի՝ զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու իրավասությունը։ Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ զինված ուժերը գտնվում են Կառավարության ենթակայության ներքո՝ Ազգային ժողովի վերահսկողությամբ։
Փոփոխություն է նախատեսվում նաև Հայաստանի զինված ուժերը երկրի տարածքից դուրս ուղարկելու հարցում։ Նման որոշման համար, որպես կանոն, անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի համաձայնությունը։ Բացառություն են կազմում Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերը։
Ուշագրավ է նաև, որ նոր Սահմանադրության նախագծի 9-րդ հոդվածում բացակայում է գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։
Միևնույն ժամանակ, նախագծով պահպանվում է զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը։ Բանակի հիմնական առաքելության մեջ ուղղակիորեն ներառվել է նաև Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել