Երևանում 60-ամյա տղամարդը մտել է խանութներ և հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար վերցրել (տեսանյութ)
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել էին դեպքերի հանգամանքները։
Առաջին դեպքում տղամարդը մտել էր Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ և, ներկայանալով որպես հրդեհային անվտանգության մասնագետ, իբր կատարած ստուգումների վերաբերյալ ակտ էր կազմել, ապա որպես սպասարկման վճար՝ վերցրել 40 հազար դրամ։
Սեպտեմբերի 20-ին նշված անձը նույն կերպ էր գործել նաև Կոմիտասի պողոտայում գտնվող երկու խանութում։ Խանութներից մեկում նա հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահանջել էր պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց։ Իսկ երբ խանութի աշխատակիցը խնդրել էր պայմանագրի երկրորդ օրինակը, նա մերժել էր։ Աշխատակիցը կասկածելով փաստաթղթի իսկությանը՝ գումար չէր վճարել։
Մյուս խանութում տղամարդը հայտնել էր, որ հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և խաբեությամբ խանութի աշխատակցից վերցրել էր 40 հազար դրամ։
«Համայնքային ոստիկանության Արաբկիր բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Վերջինս խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- նշել է Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկան Գեորգի Արզումանյանը։
Աբովյան քաղաքի բնակիչ 60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են