Փաշինյանն ու Լիխաչովը քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։
Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։
Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Հաջորդիվ «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։


















































Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽ
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են