Հայաստանում երկու տարբեր իրականություն կա՝ իշխանության ներկայացրածը և քաղաքացիների առօրյան. Վարդանյան
Այսօր ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քննադատելով ՀՀ իշխանության քաղաքականությունը` հայտարարել է, որ Հայաստանում երկու տարբեր իրականություն կա՝ իշխանության ներկայացրածը և քաղաքացիների առօրյան։
Ըստ Վարդանյանի, իշխանությունը խոսում է տնտեսական աճից, ամրապնդվող անվտանգությունից և անկախ արդարադատությունից, մինչդեռ քաղաքացիները բախվում են թանկացումներին, սոցիալական դժվարություններին ու անորոշությանը։ ։
Իր խոսքում անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Վարդանյանը շեշտել է, որ խաղաղությունը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ և քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու՝ իշխանությունը երկիրը տանում է կայուն խաղաղության, թե հերթական զիջումների։
Կասկածի տակ է դրելով դատական համակարգի անկախությունը՝ Վարդանյանն անդրադառձել է ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներին։ Նա իշխանությանը մեղադրել է ձախողումների պատասխանատվությունից խուսափելու և դրանք նախկինների ու ընդդիմության վրա բարդելու մեջ։
Անդրադառնալով պաշտոնյաների բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների և քաղաքացիների սոցիալական վիճակի հակադրությունը՝ Վարդանյանը նշել է, որ պետության արդյունավետությունը պետք է չափվի մարդկանց կյանքի իրական բարելավմամբ։


















































Գիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է. Աստրիդ Շոմակեր
Մենք այսօր հանդիպում ենք միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանում. Միրզոյան
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
Ռաֆայել Վարդանյանը' ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար Վարդանյան
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ