Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Շիրակի փողոցից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող Բաբաջանյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Մարտին Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված անձի վարած մոպեդը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։ Մոպեդավարին առաջինն օգնության են հասել «Tesla»-ի վարորդը և նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի սան, ապագա պարեկը, և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա օտարերկրացի է, «Tesla»-ի վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ասել են, որ վթարի մեղավորը մոպեդավարն է եղել, ով ավտոմեքենաների միջով մի կերպ անցնելով պետք է բախվեր բեռնատարին, սակայն բախվեց «Tesla»-ին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ