Flydubai-ի օդաչուն փորձել է կտրուկ ցած իջեցնել ինքնաթիռը և կործանել այն
Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած FlyDubai-ի երկրորդ օդաչուն, հավանաբար, փորձել է կտրուկ ցած իջեցնել ինքնաթիռը և կործանել այն, բայց գործընկերը խոչընդոտել է նրան։ Այս մասին հայտնում է իսրայելական 14-րդ ալիքը։
«Վարկած կա, որ օդաչուներից մեկը... կարճ ժամանակում 30 հազար ֆուտ բարձրությունից կտրուկ իջեցրել է օդանավը մինչև 15 հազար ֆուտ։ Մյուս օդաչուն, նրա հետ ձեռնամարտի բռնվելով, կանխել է աղետը», — հայտնել է հեռուստաալիքը։
Իսրայելական ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ օդաչուին կանգնեցրել են ուղևորները։ Համացանցում հայտնված կադրերում երևում են արյունոտ հագուստով ուղևորները։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, իսկ որոշ ժամանակ անց արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավիաընկերությունը հաստատել է, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...